Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում նախօրեին կայացած նիստը թեժ չէր, ակտիվ, լարված աշխատանքային քննարկում էր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ կայացած նիստում բուռն հակազդեցություն առաջացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագիծը:
«Որևէ մեկը չի պատրաստվում տապալել որևէ նախագիծ, ընդամենը քննարկվում էր նախագծի շուրջ եղած տաևաձայնությունները: Յուրաքնաչյուրը իր տեսակետն էր ներկայացնում: Անձամբ ես «Դեղերի մասին» օրենքի այդ նախագծում տվյալ հոդվածում տեսնում էի որոշակի մտահոգություններ և ռիսկեր: Որևէ մեկը որևէ մեկին չի մեղադրել որևիցե ռիսկերի մեջ ներգրավված լինելու կամ ռիսկային նախագիծ բերելու մեջ: Ընդամենը հայտնել ենք մեր մտահոգությունը այդ հոդվածի հետ կապված և առաջարկել ենք այդ հոդվածը հանել, ինչն էլ տեղի ունեցավ»,-ասաց Զեյնալյանը: