Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խաշմանյանը հանդերձարանում պետք է հրաժարական տար. Հնին վերադարձ չի լինելու. Լևոն Պաչաջյան

Հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի շուրջ  քննարկումները և զարգացումները օր օրի ավելի լայն թափ են ստանում: Դեկտեմբերի 4-ին կունենանք ՀՖՖ նախագահի թեկնածուների վերջնական կազմը, որից հետո հնարավոր կլինի խոսել անդունդից դուրս գալու և զարգացման ուղիների մասին:

Մեր ֆուտբոլում առկա խնդիրների և հեռանկարների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար ֆուտբոլիստներից Լևոն Պաչաջյանի հետ, ով այժմ ելույթ է ունենում շվեդական «Լինշոպինգ» ակումբում:

– Իտալիայից կրած խայտառակ պարտությունից հետո հայկական ֆուտբոլում ըստ էության կոլապսային իրավիճակ է ստեղծվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին զարգացումները:

– Այդպես էլ պետք է լիներ: ՀՖՖ նախագահի և գործկոմի հրաժարականից հետո անորոշ վիճակ է առաջացել:  Շատ ֆուտբոլային ուժեր և շրջանակներ փորձում են «վերմակն իրենց վրա քաշել»: Այնպիսի թեկնածուներ են առաջ եկել, որ բոլորի սրտով չեն: Ամեն դեպքում դեկտեմբերի 4-ին թեկնածուների վերջնական կազմի ի հայտ գալուց հետո որոշակի հստակեցում կլինի:

 – Այս պահին պաշտոնապես առաջադրված թեկնածուների շարքում տեսնո՞ւմ եք ՀՖՖ ապագա նախագահին:

– Եթե անձերի հետևից գնանք, ոչինչ չի ստացվի: Վերջին շրջանում բազմիցս նշել եմ, որ պետք է ծրագիր ներկայացվի: Կրկնում եմ՝ պետք չէ անձնավորել: Կարևոր է, թե թեկնածուներն ում հետ և ինչ թիմով են աշխատելու: Մեկ բան է որպես անհատ գնալ, մեկ այլ բան՝ թիմով: Այս առումով դեռ մութ է: Ճիշտ է, անուններ հնչել են, ֆուտբոլում բավական հայտնի անուններ, բայց դա ինձ համար այնքան էլ էական չէ:

– Ֆուտբոլային շատ շրջանակներում շատ է խոսվում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի համակարգի վերակազմավորման մասին: Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի վտանգ:

– Այս պահին նման խոսակցություններ շատ կան, բայց չեմ կարծում, որ հին ուժերին կհաջողվի առաջ գալ: Այո, մարդկանց մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել: Ինչ-որ մարդիկ կարող են ինչ-որ կապեր ունենալ, ազդեցություններ ունենալ: Բայց նոր իրավիճակում չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա: Համակարգն է փոխված, և հնին վերադառնալը, այսպես ասեմ, կոնտրպրոդուկտիվ է: Այն մարդիկ, որոնք նման կապերով փորձում են առաջ գալ, պետք է գիտակցեն, որ եթե անգամ հաջողվի պաշտոն զբաղեցնել, դա շատ կարճ կտևի: Հասարակության կողմից ճնշումը, ինչպես նաև գործող համակարգը կստիպեն նորմալ աշխատել՝ ի շահ հայկական ֆուտբոլի և երկրպագուների, կամ հրաժարական տալ ու հեռանալ: Նորից փոփոխություններ կլինեն, ու կգա այնպիսի կազմ, որը կառաջնորդվի ոչ թե ինչ-որ շրջանակների, այլ հայկական ֆուտբոլի շահերից: Այո, դա կարող է թանկ նստել ֆուտբոլի վրա, բայց նման փորձերը ու քայլերը երկար կյանք չեն կարող ունենալ:

– Այս պահին մնում է հուսալ, որ ի հայտ կգա իսկապես արժանի թեկնածու, որը կներկայացնի ֆուտբոլի զարգացման հստակ ծրագիր:

– Բոլորս այդ հույսով ենք: Սպասում ենք, որ կհայտնվի այնպիսի թեկնածու, որը ֆուտբոլային լինելուց բացի՝ լուրջ ծրագիր կներկայացնի ու նաև կունենա թիմ, որը այդ ծրագրի հիմնական աշխատող ուժը կլինի: Վստահ եմ, որ այս վիճակին այլևս չենք վերադառնա: Տեղի ունեցան խայտառակ պահեր: Հիմա դրական հույսերով լցված սպասում եմ փոփոխությունների և մեր ֆուտբոլի առաջընթացին:

– 9:1 հաշվով պարտությունից հետո ՀՖՖ նախագահը հրաժարական տվեց: Կլուծարվի նաև գործկոմը: Իսկ ահա ազգային թիմի գլխավոր մարզիչը հանդես է գալիս աղմկահարույց և ոչ այնքան տրամաբանական հայտարարություններով: Որպես ազգային հավաքականում խաղալու մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստ՝ ինչպե՞ս եք գնահատում Աբրահամ Խաշմանյանի նման դրսևորումները:

– Տարիների ընթացքում շատ բան եմ տեսել և մտածել եմ՝ զարմանալի բաներ այլևս չեն լինի: Ցավոք, վատ զարմանքի պահերը իմանում ես հայկական ֆուտբոլից: Ցանկալի կլիներ, որ դրական զարմանքներ լինեին, բայց… Տեղի ունեցածը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ինչ կարող եմ ասել: Տեղի ունեցածից հետո առաջինը պետք է հրաժարական տար գլխավոր մարզիչը: Սա պատվի հարց էր կոնկրետ մարդու:  Շատ եմ վերլուծել տեղի ունեցածը: Խաշմանյանը հենց հանդերձարանում պետք է հրաժարական տար: Փոխարենը նա սկսեց ուրիշների մեղադրել և ամպագոռգոռ հայտարարություններ անել:

– Այս պահին ո՞րն է հայկական ֆուտբոլի փրկության և զարգացման Ձեր տեսլականը:

– Ծրագրային լուծումներ, ուժեղ բնավորությամբ ՀՖՖ նախագահ, հավատ, լավ թիմ՝ սրտացավ ֆուտբոլիստներով: Ժամանակն է, որ մի փոքր գումար ծախսեն և բարձրակարգ մարզիչ հրավիրեն: Տեղացի գրեթե բոլոր մարզիչներին փորձել ենք և արդյունք չենք ստացել: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել մանկապատանեկան և մարզային ֆուտբոլին: Այս ամենը, կարծում եմ, կբերի լուրջ փոփոխությունների: Նշեմ նաև, որ պետք է լուրջ զբաղվել ակումբային ֆուտբոլում առկա խնդիրներով, մասնավորապես՝ մրցավարությամբ: Խայտառակ մրցավարություն է, որը ազդում է արդյունքների վրա: Կարևորում եմ նաև մանկապատանեկան թիմերի մարզիչների վերապատրաստումը: Հավատում եմ, որ կարող ենք ունենալ մրցունակ ֆուտբոլ, քանզի մեր ազգը տաղանդավոր է:

– Ինչպե՞ս են գործերդ շվեդական ակումբում, և ի՞նչ հաջողություններ են գրանցվել վերջին շրջանում:

– Այս պահին, կարելի է ասել, կիսաարձակուրդում ենք: Այս մրցաշրջանում եղան վայրիվերումներ՝ մասնավորապես կապված մարզչի հետ: Եղան մարզչական փոփոխություններ, կրեցինք ոչ ցանկալի պարտություններ: Եղան նաև վնասվածքներ, բայց կանգ չառա և շարունակեցի պայքարել: Դրական էմոցիաներով  պատրաստվելու եմ գալիք մրցաշրջանին, քանզի լուրջ նպատակներ են դրված թիմի առաջ։ Ցանկանում ենք բարձրանալ ավելի բարձր լիգա, և հուսով եմ, որ այս անգամ կհաջողվի իրականացնել դա: Իմ ուժերի ներածի չափով պատրաստ եմ օգնել ակումբիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում