Մյունխենի «Բավարիա»-ն կարող է գլխավորել Թոմաս Տուխելը: Այս մասին գրում է Le Sport-ը: Գերմանական ակումբը հույսեր է կապում այս մարզչի հետ՝ ակնկալելով, որ նրա գլխավորությամբ «Բավարիա»-ն կարող է լուրջ հաջողությունների հասնել Չեմպիոնների լիգայում:
Տուխելն այժմ գլխավորում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Ավելի վաղ` 2015-17 թվականներին նա եղել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը: