Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Կյանքից հեռանում է հերթական վկան. տարօրինակ գործընթաց

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի՝ Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական մահը Հայաստանում արժանացավ դիտարկումների մարտիմեկյան գործի համատեքստում՝ նկատի ունենալով այն, որ Կարապետյանը եղել է դրանով ներգրավված վկաներից, իրադարձությունների մասնակիցներից: Փաստորեն նա երկրորդ վկան է, որը հեռանում է կյանքից, իսկ ընդհանուր առմամբ չորրորդը՝ նկատի ունենալով այն, որ դեռևս տարիներ առաջ առողջական խնդիրների հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովը և ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը: Ամիսներ առաջ էլ ինքնասպանություն է գործել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այժմ կյանքից հեռանում է Աշոտ Կարապետյանը՝ ողբերգական պատահարի հետևանքով, որ տեղի է ունեցել նրա իսկ գարեջրի գործարանում պայթյունի հետևանքով:

Հանրության մեջ այդ առիթով առաջանում են կասկածներ, թե ինչ-որ մի աներևույթ ձեռք գուցե վերացնում է վկաներին: Այդ կասկածները լիովին հասկանալի են, թեև իհարկե որևէ կերպ հաստատված կամ ապացուցված չէ այն հանգամանքը, որ կա այդօրինակ միտում կամ ալիք: Այստեղ երևի թե երբեք հնարավոր չէ գալ միարժեք համոզման՝ կա՞, թե՞ ոչ, որովհետև Հայաստանում անվստահության խնդիրը տարիներ շարունակ խորացել է այնքան, որ հանրությունը չի վստահելու որևէ պաշտոնական տարբերակի և մշտապես ունենալու է իր կանխավարկածները: Առավել ևս, որ մշտապես գտնվելու են մարդիկ, շրջանակներ, որոնք փորձելու են խաղալ այդ իրողությունների վրա, իսկ երբեմն պարզապես մակաբուծել տեղեկատվաքարոզչական կամ քաղաքական իմաստով:

Այստեղ խնդիրը թերևս այլ դաշտում է: Եթե մենք խոսում ենք մարտիմեկյան գործի բացահայտման մասին, ապա դրանով անցնում են տասնյակ և հարյուրավոր վկաներ, որոնցից ամեն մեկն էլ իր հերթին առանցքային է: Ավելին, նրանց մի մասը նույնիսկ ներկայումս կառավարող համակարգում է՝ ընդհուպ վարչապետի խորհրդականի պաշտոնում: Մեղմ ասած՝ խելագարության կանխավարկած կարող է դիտվել այն, որ ինչ-որ մեկը, ինչ-որ աներևույթ ձեռք կարող է վերացնել բոլոր վկաներին:

Եվ ուրեմն գործի բացահայտման հարցը գտնվում է այն իրավապահ կառույցների տիրույթում, որոնք զբաղվում են դրանով: Ի վերջո, մի քանի առանցքային վկա ողջ չեն կամ Հայաստանում չեն, բայց մի քանիսն էլ ոչ միայն Հայաստանում են, այլև քննության լիակատար տրամադրության տակ: Եթե դրան ենք ավելացնում այն, որ կա բացահայտման քաղաքական կամքը, ապա առաջանում է պարզ իրավիճակ. կա՛մ քննությամբ զբաղվող կառույցը ստանձնում է համոզիչ, փաստարկված, ապացուցված բացահայտման պատասխանատվություն, կա՛մ հայտարարում է, որ ինչ-ինչ պատճառներով գործի բացահայտումը հնարավոր չէ, իրատեսական չէ կամ շատ երկար ու անորոշ ժամանակի հարց է:

Ի վերջո, մարտիմեկյան հանցագործության բացահայտման գերկարևորությամբ հանդերձ՝ նույնքան և գուցե ավելի կարևոր է նաև, որ մի ամբողջ պետականություն չդառնա բացահայտման գործընթացի պատանդ, երբ դրանից կարող է տարբեր մանիպուլյացիաներով օգտվել ով ասես՝ հանրությունից ու պետությունից բացի: Այդ գործընթացը պետք է կախված լինի պետությունից, ոչ թե պետությունը կախված լինի այդ գործընթացից, երբ դրանում ամեն մի հերթական լուր կամ տեղեկություն կարող է ազդել հանրային և քաղաքական իրողությունների վրա:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում