Լուրեր
Ինչու ենք ասում վերջին 20 տարի, ոչ թե՝ 30․ ՀՀ երեք նախագահներն էլ պետք է պատասխան տան

«Հեռուստատեսություն չկա, այն դարձրին բիզնես… 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո մեդիան սկսեց անկում ապրել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով՝ երբ որ հեռուստատեսություն է ներխուժում քաղաքականությունը, արդեն հեռուստատեսությունը հեռուստատեսություն չի կարող լինել:

«Հեռուստատեսությունը պարտավոր չէ ծառայել միմիայն քաղաքականությանը: Այո՛, համամիտ եմ, պետք է լինեն քաղաքական հաղորդումներ, այսօր Հանրային հեռուստատեսությունը չունի քաղաքական հաղորդում, այն, ինչ ունի, ես համարում եմ, որ շատ ցածր որակի է: Ռոբերտ Մավիսակալյանի նման քաղաքական մեկնաբան մենք այսօր չունենք ոչ մի հեռուստաընկերությունում: Այսօր հեռուստատեսությունը ամբողջությամբ քաղաքականացված է, դա է պատճառը, որ հեռուստատեսությունն անկում ապրեց: Մենք մոռացել ենք մշակութային հաղորդումների մասին: Ես արդեն մի քանի տարի է գրեթե հեռուստացույց չեմ դիտում, համացանցում եմ գտնում այն, ինչ ինձ հետաքրքում է»,- նշեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, ուղնուծուծով «телевизионщик» է, և եթե առաջարկ ստանա իր ճաշակին համապատասխան հաղորդում վարելու, մեծ հաճույքով կվարի:

«Հեռուստատեսությունն ուղղություն է վերցրել դեպի քաղաքականություն, իսկ հումորը գոտկատեղից ցածր է… Մենք այսօր մշակույթ չունենք, վերջին 20-25 տարիների ընթացքում մեր մշակույթը ոչնչացվեց, ժողովրդի ճաշակն ընկավ: Իմ կյանքի կարգախոսն է՝ քար մի՛ նետեք անցյալին, կկպչեք ապագային: Իսկ մեզ մոտ գրեթե 30 տարի է քար են նետում դեպի անցյալը,- իր մտահոգություններն արտահայտեց մեր զրուցակիցը: -Բոլոր նախագահների ժամանակ էլ ունեցել եմ և՛ աշխատանք, և՛ հարգանք, բայց հարցը միայն ինձ հետ չի կապված, այլ ավելի գլոբալ է. ժողովուրդն իրոք ստրուկի պես էր ապրում: Այսօր լսում ենք սպանությունների մասին, մենք գիտեինք այդ մասին, բայց վախի մթնոլորտում էինք ապրում, բոլորը վախենում էին խոսել: Այսօր ասում են՝ վերջին 20 տարիներին, բայց ո՛չ, 30 տարիներին, ինչ է, այն տասը տարվա ընթացքում սպանություններ չե՞ն եղել, մեր երեխաները չապրեցի՞ն մթության մեջ, նավթի հոտ շնչելո՞վ չմեծացան, դա հանցագործությո՞ւն չէր: Կարծում եմ կամաց-կամաց գործը դրան էլ կհասնի, ես համարում եմ, որ երեք նախագահն էր պետք է պատասխան տան մեր ազգի առջև»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *