Վախճանվել Է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:
Նշվում Է, որ նա 101 տարեկան Էր: 2019 թվականի տվյալներով, Նակասոնեն դարձել Էր ավելի վաղ ապրած աշխարհի պետությունների ու կառավարությունների ամենատարեց գործող ղեկավարը, ինչպես նաեւ Ճապոնիայի պատմության մեջ կառավարության՝ կյանքի տեւողությամբ երկրորդ ղեկավարը:
Նակասոնեն վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1982 թվականի նոյեմբերի 27-ից մինչեւ 1987 թվականի նոյեմբերի 6-ը եւ հայտնի Էր 1980-ական թվականներին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ իր սերտ հարաբերություններով։