Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Հայաստան-ԵՄ շրջադարձային քաղաքական որոշո՞ւմ

2020 թվականին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողով: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանում ընդունելով Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Վիկտորինին, քննարկվել է Հայաստան-ԵՄ գործակցության հեռանկարը:

Ներդրումային համաժողովը անշուշտ կարող է դառնալ այդ գործակցության հանգուցային կետ՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է այդ համաժողովը ամրագրված, այսպես ասած, քաղաքական կամքով: Այսինքն՝ արդյոք նախատեսվող համաժողովը, որի մասին ազդարարում է Տիգրան Ավինյանը, կառուցված է Հայաստան-ԵՄ քաղաքական կամքի վրա և կազմակերպվում է «քաղաքական որոշմա՞ն» արդյունքում, որ ձևավորվել է Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական էլիտաների միջև: Եվ այստեղ խոսքը արդեն ոչ միայն բուն եվրապաշտոնյաների, այլ նաև Եվրամիության առաջատար պետությունների ղեկավարությունների մասին է, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, նաև՝ Իտալիան:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետը շփումներ, երկկողմ հաղորդակցություն է ունեցել եվրաառաջատար պետությունների ղեկավարների հետ տարբեր ձևաչափերում: Մասնավորապես, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այց էր կատարել Իտալիա: Ներդրումային համաժողովը դրա՞նց արդյունք է, թե՞ պարզապես Եվրամիության հետ, այսպես ասած, պաշտոնեական մակարդակում պայմանավորվածությունների և ծրագրերի: Իհարկե, անգամ այդ մակարդակում համաժողովը ունի կարևորագույն նշանակություն, սակայն կասկածից վեր է, որ հիմնարար նշանակության և արդյունավետության առումով այն կարող է հանգուցային լինել, այսպես ասած, քաղաքական որոշման արդյունքում, քանի որ զուտ տնտեսական ներդրումային իմաստով Հայաստանը հազիվ թե արժանանա մեծ ուշադրության՝ մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով:

Այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է, որ Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողով կամ դոնորների համաժողով սպասվում էր Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, որը պետք է տեղի ունենար 2013-ի նոյեմբերին: Ընդ որում, խոսվում էր, որ դրան՝ 2014 թվականին հաջորդելիք դոնորների այդ համաժողովից նվազագույնն ակնկալվում էր Հայաստանի համար մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրում՝ տարբեր ոլորտներում: Անկասկած է, որ դա լինելու էր, այսպես ասած, քաղաքական որոշման արդյունք: Սակայն եղավ քաղաքական մեկ այլ որոշում՝ սեպտեմբերի 3-ին, ինչը ոչ միայն չեզոքացրեց Հայաստան-ԵՄ դոնորների ներդրումային սպասվող համաժողովի հեռանկարը, այլև քաղաքական ճգնաժամ առաջացրեց երկկողմ հարաբերությունում, որի հաղթահարման մեկնարկ դարձավ 2014 թվականին Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցը Հայաստան:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, նոր ռեգիոնալ իրավիճակ, ու թեև Հայաստանը ամենևին չի վերանայել սեպտեմբերի 3-ի քաղաքական որոշումը, այդուհանդերձ թավշյա հեղափոխությամբ ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունները թույլ են տալիս խոսելու իրադրության լիովին նոր գնահատականի մասին: Իրադրություն, որն, ի դեպ, սկզբունքային փոփոխության սկսել է ենթարկվել դեռևս 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո, և նաև սկզբունքորեն դրանով է պետք պայմանավորել այն, որ ստորագրվեց 2017 թվականի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

Թավշյա հեղափոխությունը գործնականում քաղաքական իմաստով էապես ընդլայնել է համաձայնագիրը ընդհանուր քաղաքական միջավայրի մակարդակում: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրն այն է, թե արդյոք երկարաժամկետ առումով կա՞ Հայաստան-ԵՄ քաղաքական փոխըմբռնում: Ներդրումային համաժողովի խորքային նշանակությունն անշուշտ կախված է լինելու դրանից:

Եվ այստեղ, իհարկե, հարկ է նկատել, որ խնդիրը չի առնչվում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի պարզունակ հարցին, որովհետև գործնականում նոր ռեգիոնալ իրավիճակում քաղաքական կարևոր որոշումների կարիք ունի Եվրոպան ինքնին, թե ինչպես է դիրքավորվում Կովկասում տեղի ունեցող հիմնարար տրանսֆորմացիաների շրջանակում, որտեղ Հայաստանը դառնում է առանցքային հանգույց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում