Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Որքան է կազմում Հայաստանից դուրս բերված ապօրինի կապիտալը և ինչպես է  կառավարությունը այդ գումարները  վերադարձնելու

«Երբ հեղափոխությունից հետո մեր հասարակության մեջ մեծ հույսեր կային, որ հնարավոր է 10-15 միլիարդ դոլար հետ վերադարձնել, ապա ինձ համար ի սկզբանե  պարզ էր, որ դա հնարավոր չէ և հնարավոր չէ մի քանի պատճառներով․ նախ՝  այդ գումարների ծավալը չափազանց գերագնահատված է, երկրորդ՝ այդ գումարների զգալի մասը Հայաստանից  դուրս չի բերվել, այլ պարզապես չգրանցված ձևով  շրջանառվել  է երկրի ներսում և  որոշ դեպքերում ծախսվել է նույնիսկ անհատական սպառման վրա, օրինակ՝ ինչ-որ մի մաս բաժանվել է ընտրությունների ժամանակ՝ ընտրակաշառքի տեսքով կամ ծախսվել է ինչ-որ պաշտոնյայի կամ նրա մերձավորի  ծնունդի, կնունքի ճոխ  արարողության վրա և այլն և այլն։ Եթե ամբողջից սա հանենք, ապա տակը մնում է  որոշ չափով գումար, որն իսկապես ապօրինաբար դուրս է բերվել Հայաստանից՝ զանազան ճանապարհներով, իսկ օլիգարխներն էլ տիրապետում են  բազմաթիվ միջոցների՝ այդ գումարներն ապահով թաքցնելու համար։

Մի քանի տարի առաջ բացահայտվեց Պանամայի  օֆշորների փաստաթղթերը, որի արդյունքում բազմաթիվ երկրների ղեկավար շատ անհարմար իրավիճակում հայտնվեցին․ այդ փաստաթղթերի  մեջ նաև տասնյակ հայերի ազգանուններ կային, սակայն նրանցից մեզ ամենահայտնին  ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն էր, ով հիմա փախել է Հայաստանից և  թաքնվում է Ռուսաստանում։ Այստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ, որովհետև, եթե օրինակ ԱՄՆ-ն կարող է զանազան միջոցներով ճնշել Շվեյցարիային՝ բանկային  գաղտնիք բացելու համար, ապա մենք չունենք այդ հնարավորությունը և ստիպված ենք այդ նախկին կոռուպցիոներներին մեր երկրում բռնել ու ստիպել, որ ապօրինի ձեռք բերած գումարները վերադարձնեն։ Այլ երկրների մակարդակով մենք այսպիսի խնդիր չենք կարող լուծել, քանի որ, եթե գումարների կեսը պահվում է  ենթադրենք  Կայմանային կղզիներում ու մենք դիմենք նրանց ներկայացուցիչներին, ապա մյուս երկրները նույնպես կցանկանան դա անել և այս դեպքում Կայմանային կղզիները չեն գնա այդ քայլին,  քանզի նրանք այդ միջոցների հաշվին են ապրում,  հետևաբար  մինչև վերջ կպահեն բանկային գաղտնիքը և  իրենց մոտ թաքցվող այդ ապօրինի գումարները կշարունակեն պահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեխանիզմների ներդրմամբ և ի՞նչ չափով Հայաստանի ներկայիս կառավարությունը կարող է վերադարձնել  Հայաստանից տարիների ընթացքում նախկին կոռուպցիոներների կողմից ապօրինաբար դուրս բերված և արտերկրում պահվող գումարները։

Այս համատեքստում Հրանտ Միքայելյանը հավելեց նաև, որ այս ուղղությամբ աշխատելու համար կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են, բայց դրանով հանդերձ, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կառավարությունը մաքսիմալ  ջանք է գործադրել այդ գումարները գոնե որոշ չափով վերադարձնելու համար։

«Այնքան, ինչքան հնարավոր էր հետ բերել՝ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում արել է՝ շուրջ 150 միլիոն դոլար է կարողացել վերադարձնել և հիմա էլ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, որպեսզի մնացած մասն էլ կարողանան բերել, բայց կրկնում եմ՝ այս առումով կառավարության գործողությունները որոշակի շրջանակից դուրս չեն կարող գալ և  այդ գումարների չափն էլ  շատերի պատկերացրածի ահռելի ծավալին չի հասնում»,- նկատեց մեր զրուցակիցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում