Tuesday, 16 04 2024
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ

Վանեցյանը Արամ Ա կաթողիկոսի խոսքերը մեջբերելով՝ իր քաղաքական քայլերին փորձում է կշիռ հաղորդել

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում մեջբերել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի գրառումից մի հատված՝ փաստացի միանալով Արամ Առաջինի՝ հայաստանյան իշխանությունների հասցեին հնչեցրած կոշտ քննադատությանը. «Եթե հեղափոխությունը հակազդեցությունից ու հաստատումից բացի՝ ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Սարո Սարոյանին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանին:

Միքայել Զոլյանը նշեց, որ սա հրապարակել է ԱԱԾ նախկին տնօրենը, ոչ թե կաթողիկոսը. «Ինձ թվում է՝ կաթողիկոսը սրա հետ ընդհանրապես որևէ կապ չունի: Այդ պնդումը կոնտեքստից հանված է, և կարող էին նույն բանը տարբեր մարդիկ շատ տարբեր համատեքստերով ասել»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս սադրանքի նպատակն այն է, որ իրենք սկսեն քննադատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, որը, բնականաբար, մեծ հեղինակություն է վայելում և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում. «Սա որոշակի մարտավարություն է, որ ընտրված է մի խումբ անձանց կողմից, ովքեր գտնվում են Հայաստանում և կապված են նախկին իշխանության հետ կամ ավելի պարզ ասած՝ այդ նախկին իշխանության անվան տակ հանդես եկող մաֆիոզ կառույցի մի մասն են կամ այդ կառույցի շահերն են սպասարկում»:

Ինչպես նշեց պատգամավորը՝ նրանք փորձում են բոլոր ճակատներով վնաս հասցնել Հայաստանի պետականությանը. «Փորձում են հայ-ռուսական հարաբերությունները խաթարել, Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները խաթարել: Նույն մարդիկ գնում են Ռուսաստան և ասում են՝ սրանք Սորոսի փողերով հեղափոխություն են կատարել և հիմա ուզում են գնալ ՆԱՏՕ, հետո գնում են Եվրամիություն և ասում են՝ սրանք ռուսների կամակատարներն են»:

Միքայել Զելյանն ընդգծեց, որ կա նաև մեկ այլ ուղղություն՝ Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելու ուղղությամբ է աշխատանք կատարվում. «Սա համակարգվող աշխատանք է. մարդիկ, ովքեր սա անում են, հստակ գիտակցում են՝ ինչի համար են անում: Մեղմ ասած՝ սա անբարոյական գործելակերպ է՝ հանուն իրենց անձնական շահերի: Ես կոչ եմ անում չտրվել այդ սադրանքներին և հիշել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, այդ թվում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, կարող են սխալ տեղեկատվություն ստանալ Հայաստանից. նրանց պետք է ճիշտ տեղեկատվություն հաղորդել»:

Քաղաքագետ Սարո Սարոյանն էլ նշեց, որ այդ գրառումը հրապարակել է Վանեցյանը. «Եվ Անթիլիասի հետ այդ կապը չի երևում: Գործող սուբյեկտը Վանեցյանն է, դա կապված է իր քաղաքական կարիերայի հետ: Ես չեմ բացառում, որ կարող են լինել Դաշնակցության հետ կապված խնդիրներ, բայց դա պետք է կոնկրետ լինի»:

Նրա խոսքով՝ սա Վանեցյանի հերթական քաղաքական քայլն է, և այդ մեջբերմամբ էլ փորձել է իր խոսքին կշիռ տալ. «Թե չէ այդ տեքստի տակ բոլորս էլ կարող ենք ստորագրել. հիմա պետք է քննարկել, թե արդյոք հեղափոխությունը շեղվե՞լ է իր ուղուց, և եթե շեղվել է, ապա՝ ո՞ր հարցերում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում