ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անակնկալ է մատուցել Աֆղանստանում գտնվող ամերիկացի զիվորականներին:
Նա հանկարծ հայտնվել է ճաշարանում՝ Գոհաբանության օրվա պատվին ընթրիքի ժամանակ:
Զարմացած զինծառայողները վեր են ցատկել իրենց տեղերից, սկսել են ծափահարել և սմարթֆոններով նկարահանել նախագահին:
Այնուհետև Թրամփը խոսել է ներկաների հետ և լուսանկարվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով ժամանել էր Աֆղանստան: