Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Ինչ է կատարվում Երևանի քաղաքապետի շուրջ. վարչապետը վերադառնում է, քաղաքապետը՝ մեկնում

Քաղաքապետ Հայկ Մարությանը տևական արձակուրդից հետո դարձյալ մեկնել է արձակուրդ, իհարկե, խիստ կարճատև՝ ընդամենը երկու օր, սակայն այդ արձակուրդը բոլորովին այլ լույսի ներքո է հայտնվում աղբատար մեքենաների նվիրատվության աղմուկի ներքո: Քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է ԿամԱԶ-ների նվիրատու ընկերությունների ցանկը, որտեղ կան նաև հայտնի անուններ ունեցող սեփականատերեր, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը: Սակայն նվիրատուների ցանկի հրապարակումը ոչ թե հանում է հարցերը, կամ նվազեցնում աղմուկը, այլ գործնականում ավելի խճճում պատկերը:

Ի վերջո, ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց: Իսկ տեղյա՞կ էր այդ ամենից, օրինակ, վարչապետ Փաշինյանը, որն ինքը պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման սկզբունքի մասին ու նաև փորձում հնարավոր տարբերակներով հանրությանը ներկայացնել պարբերական հաշվետվություն: Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղակի անփորձության, սխալ կողմնորոշվելու, քարոզչական մարտահրավերները թերագնահատելո՞ւ, թե՞, այդուհանդերձ, կոռուպցիոն ռիսկի արդյունք է: Հարցերն իսկապես շատ են և անկասկած է, որ դրանք հասնում են արդեն ընդհուպ կառավարող մեծամասնության քաղաքական ղեկավարությանը: Այն, որ կարողունակ մարդիկ նվիրատվություն կանեն համայնքներին, որևէ կերպ ոչ միայն դատապարտելի չէ, այլ նույնիսկ խրախուսելի: Սակայն ամենատարօրինակն այն է, որ քաղաքապետարանը տվյալ պարագայում հանրությունից գաղտնի է պահել նվիրատվությունը: Այստեղ իրավիճակ է, երբ, մեղմ ասած, բարդ է խոսել «հեղափոխություն-հակահեղափոխություն» բանաձևով:

Ի վերջո, նվիրատվությունը հանրությունից հակահեղափոխականները չէ, որ թաքցրել են: Եվ աղմուկն էլ, ի վերջո, քարոզչական հնարքի կամ նենգափոխման, այսպես ասած, ֆեյք նյուզի տրամաբանությամբ չէ, որ ձևավորվել է, այլ իսկապես հիմնավոր հարցադրումների: Մեծ հաշվով, այդ իմաստով ստեղծված իրավիճակն իրապես եզակի է, որպես աղմկոտ պատմություն և այն կարող է առնչվել քաղաքական տողատակերի: Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական ներկայացնի: Կձևավորվի՞ այդ հարցում, այսպես ասած, նոր քաղաքական ճակատ, կրթության ու գիտության նախարարի հանդեպ անարդյունավետ փորձից հետո: Արդեն իսկ հնչում են քաղաքապետի հրաժարականի և արտահերթ ընտրության մասին հարցադրումներ, թեև ֆորմալ իմաստով քաղաքապետի հրաժարականն ամենին չի ենթադրում կամ պահանջում արտահերթ ընտրություն: Մյուս կողմից, իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրությունը դիտարկվել ներքաղաքական որոշակի լիցքաթափման մեխանիզմ՝ ներկայիս բավականին լարված ու հագեցած փուլի համատեքստում:

Այստեղ, իհարկե, մեծ նշանակություն է ունենալու այն, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի քաղաքական թիմը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը, ինչպիսին է նրա գնահատականը իրավիճակին: Արդյոք նա կանդրադառնա՞ թեմային Բիշքեկից վերադարձից հետո, որտեղ մասնակցում էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների վեհաժողովին: Այն, որ իրավիճակը կարող է հանգեցնել կառավարող ուժի ներսում հերթական տարակարծությունների և բաժանարար մոտեցումների, կասկածից վեր է: Այստեղ էական է դառնալու, թե Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշմամբ որքանով կնախընտրի հարված վերցնել իր վրա և պահել Հայկ Մարությանին: Մյուս կողմից, իսկ ով կարող է լինել կառավարող ուժի քաղաքապետի նոր թեկնածուն, նրանից բացի: Պետք է նկատել, որ, այսպես ասած, հնչեղ թեկնածուներ ցուցակում չկային, թեև մյուս կողմից, իհարկե, հնչեղությունը ամենևին արդյունավետության երաշխիք չէ, և հակառակը: Իր հերթին հարց է, թե արդյոք Հայկ Մարությանը չի հայտնվե՞լ որոշակիորեն նաև ներքին հարվածի թիրախում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում