Ճապոնացի պատգամավորներին արտակարգ իրավիճակների դեպքերի համար տրվել են հատուկ ծալովի սաղավարտներ:
Ինչպես տեղեկացնում է «Voice of America»-ն՝ վկայակոչելով «Reuters» գործակալությունը, նոյեմբերի 26-ին խորհրդարանը մշակել է երկրաշարժի դեպքում գործողությունների ընթացակարգ: Խորհրդարանի խոսնակ Թադամորի Օշիման պատգամավորներին հրահանգել է սաղավարտներ հագնել և արտակարգ իրավիճակների դեպքում հանգիստ մնալ: Դատելով հրապարակված տեսանյութից՝ ծալվելիս սաղավարտը նման է կոմպակտ սպիտակ ափսեի, իսկ երբ այն բացվում է, դա մի տեսակ «տուփ» է` փայլաթիթեղի պատյանով: