ԱՄՆ-ը ուղեծիր է արձակել աշխարհում ամենամեծ լրտես-արբանյակը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է rbc.ua-ն, տեղեկատվություն է տարածել Միացյալ Նահանգների Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությունը:
Արբանյակի առաքելության մանրամասները հայտնի չեն այդ տեղեկատվության գաղտնի բնույթի պատճառով: Բեռն ուղեծիր է դուրս բերել «Դելտա-4» տանող հրթիռը: Այն համարում են ԱՄՆ-ում ամենահզոր հրթիռը: Արձակումը մի քանի անգամ հետաձգվել Էր տեխնիկական անսարքությունների պատճառով: