Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Եթե Մոսկվայի համար Քոչարյանը կարևոր լիներ, այնպիսի բան կառաջարկեր Փաշինյանին, որից չէր կարող հրաժարվել

Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խանգարում Փաշինյան-Պուտին հարաբերությանը, որում ձևավորվել է բավականին լավ աշխատանքային փոխհարաբերություն, և այն հիանալի զարգանում է: Այս հայտարարության հեղինակը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որն այդ մասին Բիշքեկում ասել է «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական լրատվական գործակալությանը: Պեսկովը ասել է, որ Պուտինը Երևանում հանդիպել է Քոչարյանի տիկնոջ հետ, պահպանում է ընկերական կապը երկրորդ նախագահի հետ՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականին ժամանակ է անցել, և հայ-ռուսական դադարը լրացվել է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը և իրավապաշտպան Կարո Եղնուկյանը:

Անդրադառնալով Պեսկովի վերոնշյալ հայտարարությանը՝ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ եթե Ռուսաստանի համար Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը կարևոր լիներ, ապա այնպիսի բան կառաջարկեին Նիկոլ Փաշինյանին, որից հրաժարվել նա չէր կարող. «Օրինակ՝ կարող էին շանտաժի ենթարկել՝ առաջարկել սպառազինությունների անահավասարակշռություն՝ հօգուտ Ադրբեջանի, և այլն»:

«Մոսկվան լքել է Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին, նրանք իրենց համար անվստահելի են»,- ընդգծեց Ա. Արշակյանը:

Արկադի Վարդանյանի դիտարկմամբ՝ «Պանդորայի արկղն» արդեն բացվել է և այլևս փակել հնարավոր չէ. «Քոչարյանի հետ կապված այդ խճճված գործը, որի բուն դատավարությունն այդպես էլ չի սկսվում, մի ամբողջ շղթայի մեկ օղակն է, եթե փորձեն ձեռք տալ, ամբողջ շղթան միանգամից կբացվի, և Ռուսաստանն իր հզոր կարողություններով կհայտնվի խայտառակ վիճակում: Ռուսաստանի հաշվարկները՝ հայանպաստ հայտարարությունները համարում եմ շատ ճիշտ: Ռուսաստանը այս հայտարարություններով ցույց է տալիս հանդուրժողականություն Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ»:

Կարո Եղնուկյանի դիտարկմամբ՝ դիվանագիտական խոսքը կարող է տողատակեր ունենալ և մեսիջներ ուղղել, բայց իրականում դրանով թաքցնել ճիշտ հակառակը՝ իրենց հոգում եղածը: «Ես կարծում եմ, որ պուտինյան Ռուսաստանը չի հանդուրժում Նիկոլ Փաշինյանին,- նշեց Կ. Եղնուկյանը:- Պեսկովն ասում է մի բան, բայց իրենք այլ բան են անում, օրինակ՝ Արցախում քաջալերում են հակահեղափոխականներին»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում