Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Ամենակոռումպացված և Հայաստանից փախած ոստիկանը անցնում է նաև ՃՈ համարանիշների գործով

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշների գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունում Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ ոստիկանությունը  «Բիլլ Սթոուն» ընկերության հետ  մեկ անձից գնման միջոցով 848 մլն դրամի պայմանագիր է կնքել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների տպագրման աշխատանքների, վարորդական վկայականների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի տպագրման և այլ աշխատանքներ իրականացնելու համար: Ուշագրավ է, որ այդ ծառայությունները ոստիկանությանը մշտապես մատուցել է այդ ընկերությունը, որը առաջարկել է շուկայականից ավելի բարձր գին։ Միայն հեղափոխությունից հետո այդ ոլորտում նոր խաղացողներ են հայտնվել, որոնք մատուցել են նույն ծառայությունը։

Մամուլն արդեն գրել է, որ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, նրան առաջիկայում մեղադրանք կառաջադրվի։ Գործով անցնում է նաև ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործի հետ առնչություն ունի նաև ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին պետ, ամենակոռումպացված ոստիկանի համբավ ունեցող Միհրան Դավթյանը։ Ամիսներ առաջ «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ Դավթյանի դեմ քրեական գործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և ապօրինի հարստացում։ Մենք գրել էինք, որ պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը առնչվող գործին։ Խոսքը վերաբերում է  հենց այս՝ ՃՈ համարանիշների գործին։ Միհրան Դավթյանը, ով ի պաշտոնե պետք է պայքարեր կոռուպցիայի, հովանավորչության դեմ, ճիշտ հակառակն է  արել։ Նա տեղյակ է եղել, որ տարիներ շարունակ հենց այդ կազմակերպությունն է այդ ծառայությունները մատուցում, ընդ որում՝ ավելի բարձր գներով, և որևէ քայլ չի ձեռնարկել։ Մեր տեղեկություններով՝ պարբերաբար տարբեր ընկերություններ դիմել են Դավթյանին, տեղյակ պահել, որ ապօրինի է նման չափի գնումը կատարել մեկ անձից, սակայն Միհրան Դավթյանը անգործություն է ցուցաբերել։

Հատուկ Քննչական ծառայությունում ներկայումս Միհրան Դավթյանի մասով գործը դեռևս քննվում է, սակայն Դավթյանը որևէ կարգավիճակ չունի այդ գործով։ Ավելին, նրան կհաջողվի նաև այս գործով «ջրից չոր» դուրս գալ, քանի որ  նա ազդեցիկ հովանավորներ ունի, այդ թվում՝ ՀՔԾ-ում։ Մենք բազմիցս գրել ենք, որ Դավթյանին հովանավորում է մոսկվաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանը՝ բոլորին հայտնի Մանախի Արմենը, ով մտերիմ է նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանի հետ, որի թեթև ձեռքով էլ թերևս ՀՔԾ-ում ծածկադմփոց է արվում Միհրան Դավթյանի մասով ցանկացած քրեական գործը։
Հենց այդ հովանավորչության արդյունքում էլ Միհրան Դավթյանը ներկայումս Հայաստանում չէ։ Նա  ԱՄՆ-ում է և զբաղվում է իր բիզնեսի գործերով։

Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ում Միհրան Դավթյանը ունի խանութ-ռեստորանային բիզնես, ինչպես նաև ավտոպահեստամասերի բիզնես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում