Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

«ԱԶԲ-ի հետ համագործակցությունը  մեզ հիմա օդ ու ջրի նման հարկավոր է. նախահեղափոխական պայմաններն այլևս չկան»

«Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը՝  միանգամայն այլ որակով, որի արդյունքում մենք կդառնանք լրջագույն տարանցիկ երկիր, բացի սրանից Սյունիքի հատվածում  մենք երկու խոշոր թունել պիտի կառուցենք, իսկ Հայաստանի տնտեսաաշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ճանապարհաշինարարության յուրաքանչյուր միավոր մեզ վրա շատ թանկ է նստում, էլ չեմ ասում երկաթուղու կառուցման մասին, որը  նույնպես մեծ գումարների հետ է կապված։ Հետևաբար, այս իմաստով՝ Ասիական զարգացման բանկի հետ այս նոր համագործակցությունը մեզ շատ  է հարկավոր․ եթե ունենայինք  լրացուցիչ գումարներ, ապա գուցե նրանց հետ չհամագործակցեինք, բայց ներկա դրությամբ, եթե միանգամից խոշորածավալ  ֆինանսական միջոցները տրվելու են և տրվելու են հարմար տոկոսադրույքներով, ուրեմն, անպայման, պետք է օգտագործենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ Հայաստանի համագործակցության  նոր 5-ամյա ռազմավարության ծրագրին։

Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկը  հաստատել է Հայաստանի համար գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը, որը միտված է տնտեսական դիվերսիֆիկացիայի մեծացմանը և  տնտեսական աճից օգտվելու ապահովմանը։

Հայաստանի համար 2019–2023 թվականների երկրի գործընկերության նոր ռազմավարության շրջանակում ԱԶԲ-ն  կարևորելու է  ներդրումներն առաջնահերթ ենթակառուցվածքներում, կարևորագույն հանրային ծառայությունների բարելավումը և ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման խրախուսումը:

Հատկանշական է, որ տարիներ շարունակ ԱԶԲ-ն տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում,  բազմաթիվ ծրագրեր է ֆինանսավորել, բայց դրանց հետ կապված բազում խնդիրներ են ի հայտ եկել։

Հարցին՝ արդյոք կա՞ն երաշխիքներ, որ հիմա ԱԶԲ-ի հետ համագործակցության այս նոր ռազմավարությունն արդյունավետ է լինելու և  ֆինանսական միջոցներն իսկապես իրենց նպատակին են ծառայելու, Միքայել Մելքումյանը պատասխանեց․

«Նախկին փորձը  ցույց է տալիս, որ  որևէ բան բացառել չի կարելի, սակայն միևնույն ժամանակ կարծում եմ, որ եթե  այդ ռազմավարությունը   հաստատվել  է, ապա սա նշանակում է՝ որոշակի ազդակներ կան, որ ծրագրի իրականացման ռիսկերն ինչ-որ չափով նվազել են։ Հետագայի համար՝ իրավապայմանագրային հարաբերությունների կոնտեքստում, կան, իհարկե,  շատ լուծումներ, որոնք պետք է կիրառենք, բայց այս պահի դրությամբ՝ կրկնում եմ, եթե գումարները տրամադրում են, ուրեմն պետք է դրանցից օգտվել։ Մենք, ի վերջո, պիտի հասկանանք, որ կապիտալ ծախսերի իրականացման  տեսանկյունից՝ մեզանում պետք է ձևավորվի  կատարյալին մոտ համակարգ, հատկապես այն դեպքում, երբ այն հին, նախահեղափոխական պայմաններն այլևս չկան»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում