Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

ՀՀ իշխանությունը պետք է դադարի ջայլամային քաղաքականությունը, բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ նկատի ուներ Արամ Առաջինը

Հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ հեռու է մնում իրականությունից: Երբ խոստումը հեռու է մնում իրականությունից, խոր անջրպետ է առաջանում ժողովրդի և իշխանության միջև, ինչը հղի է անկանխատեսելի վտանգներով: Այս գրառման հեղինակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն է: Ուշագրավ է, որ Արամ Առաջինի այս խոսքերը մեջբերելով՝ նրա հետ Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, ով վերջին շրջանում հանդես է գալիս գործող իշխանությունների դեմ սուր քննադատություններով։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեն ջայլամային քաղաքականություն վարել ու հստակ հասկանան՝ Արամ Առաջինի մտահոգությունները վերաբերում են իրենց, որքան էլ դրանք անհասցե են: «Դժվար թե Արամ Առաջինը որևէ այլ հեղափոխության մասին մտահոգություն հայտներ, քան իր հայրենիքում տեղի ունեցածի։ Համենայնդեպս, երբեք նա աչքի չի ընկել համաշխարհային հեղափոխությունների վերաբերյալ իր գնահատականներով ու մտահոգություններով, հայացքներով։ Թեպետ ընտրված էր այս անհասցե գրառումը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա վերաբերում է թավշյա հեղափոխությանը։ Իսկ այդ մտահոգությունները ունի նաև մեր հասարակության մի մասը՝ համենայնդեպս, միշտ էլ ասվել է, որ շատ վտանգավոր կլինի, եթե հեղափոխությունից հիասթափություն լինի։ Երբ մեծ հույսերի ֆոնի վրա հանկարծ հասարակությունը մեծ հիասթափություններ է ունենում, դա միանշանակ վտանգավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ հեղափոխությունից լինում են ինչպես գլոբալ, այնպես էլ լոկալ սպասումներ. «Յուրաքանչյուրը կարող է հիասթափության իր մարժան ունենալ։ Եթե հանկարծ նման ոգևորության, էյֆորիայի ֆոնի վրա լինում է հիասթափություն, սկսվում է ապատիա, իսկ ապատիայի հետևանքները սովորաբար լինում են դեմոգրաֆիական խնդիրները, արտագաղթը։ Ըստ իս՝ Արամ Առաջինի հայտարարությունը պետք է բավականին լուրջ դիտարկվի այսօրվա իշխանությունների կողմից։ Պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել, թե դա այնքան էլ իրենց չի վերաբերում, անհասցե է և այլն։ Ես նկատեցի, որ այս երկու օրվա ընթացքում նման միտումներ կան, բոլորս էլ հասկանում ենք, թե ում է դա վերաբերում»։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին, ապա Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ թեպետ նա պաշտոնապես քաղաքականություն չի մտել, բայց այդպիսի հայտ է ներկայացնում. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այն դիրքորոշումները, որ նա ցուցաբերում է, այն հայտարարությունները, որ նա անում է, և այն հարցերին, որ նա չի պատասխանում, ակնհայտորեն ցույց են տալիս, որ նա որոշակի ծրագրեր ունի քաղաքական դաշտի հետ կապված, և գուցե ժամանակի խնդիր է։ Այս պարագայում նա իրեն դիրքավորել է կաթողիկոսի դիրքորոշման հետ՝ ցույց տալով, որ նա կիսում է ադ մտահոգությունները՝ ուղղակիորեն ադապտացնելով դա մեր ներքին կյանքի հետ»։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ սա բոլորովին էլ բարդ տեխնոլոգիա չէ. «Հազար մարդ կարող է տարածել Արամ Առաջինի խոսքերը։ Վանեցյանն ուղղակիորեն փորձում է ցույց տալ, որ այդ կարծիքը կիսում է, ուրիշ ոչ մի ուշագրավ բան չկա»։

Մեր այն դիտարկմանը, թե այս պրոցեսը կարո՞ղ է առնչություն ունենալ նախկին իշխանությունների հետ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Հեղափոխությունից հետո 1.5 տարի է անցել, ու խոսքն այլևս նախկինների մասին չպետք է լինի։ Կա ներկա իշխանություն, ձևավորվում է բազմավեկտոր ընդդիմադիր դաշտ, որի մեջ ներգրավված են տարբեր փորձ ունեցող մարդիկ։ Նրանք եղել են և՛ իշխանություն, և՛ հավերժ ընդդիմություն, կան նաև քաղաքական ուժեր ու մարդիկ, որոնք նոր են մտնում քաղաքական դաշտ։ Ուզում եմ ասել, որ խոսել նախկինների մասին՝ արհեստական օրակարգ է։ Աստիճանաբար մրցակցային դաշտ է ձևավորվում նաև ընդդիմության ներսում, ուժեղ է, թե թույլ՝ կյանքը ցույց կտա։ Այդ մրցակցության արդյունքում ինչ-որ քաղաքական ուժեր վերջնականապես քաղաքական դաշտից կվերանան։ Մենք հիմա էլ ենք տեսնում, որ որոշ քաղաքական ուժեր քննադատում են նախկիններին, նույն հանրապետականներին, նրանք էլ իրենց հերթին քննադատում են նորերին։ Այսինքն՝ նույն ընդդիմադիր դաշտում կա մրցակցություն»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ արդեն բավականին պրիմիտիվ է ամեն ինչ տեղավորել սև ու սպիտակի հարթության մեջ. «Սա տեխնոլոգիա է, որն իշխանությունները շատ են օգտագործում, որպեսզի միշտ համեմատեն իրենց նախկինների հետ։ Եթե ընտրությունը կատարվում է նախկինների ու ներկաների միջև, նորերը դեռևս ունեն առավելություն, ու իրենց ձեռք է տալիս ամեն ինչ տեղավորել այդ դաշտում։ Բայց հիմա քաղաքական դաշտն այլևս սև ու սպիտակի մեջ չէ, այդ երկու գույներից բացի՝ կան այլ գույներ։ Ցանկության դեպքում կարող ենք ասել՝ նախկինն է, բայց այդ նախկինը մի քանի ամիս առաջ ներկա էր ու այն էլ՝ ինչ ներկա։ Այն հեղափոխականները, որ այսօր քննադատում են Վանեցյանին, մի քանի ամիս առաջ նրանց մտքով էլ չէր անցնում մտածել, որ նա կդառնա նախկին»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցն ասաց, որ առաջիկայում ընդդիմության ներսում կլինի լուրջ մրցակցություն, ու ժամանակը ցույց կտա, թե եղած ուժերից որն է ավելի կենսունակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում