Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

ԵԱՏՄ-ում ղազախական կողմից մաքսատուրքերի հաշվեգրման ու բաշխման խախտում է արձանագրվել

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից համատեղ իրականացված հաշվեքննությունը արձանագրել է Ղազախստանի կողմից ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման խախտում, որոշ մաքսատուրքեր չեն բաշխվել։ Հարցն ամենայն հավանականությամբ կքննարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը:

Երևանում ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստի շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Մեր պալատների համատեղ հանձնաժողովը 5 երկրներում իրականացրել է հսկողական միջոցառումներ, արձանագրել որոշ խնդիրներ: Ղազախստանի որոշ ընդերքօգտագործողների ներմուծման մաքսատուրքերը չեն բաշխվել, խոսքը մոտ 30 մլն ամերիկյան դոլարի մասին է: Այդ հարցը քննարկման փուլում է: Ամենայն հավանականությամբ, այս հարցով ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհուրդը, որը ներկայացված է երկրների ղեկավարներով, պետք է կայացնի իր որոշումը»,- ասել է Յոլյանը:

Նա նշել է՝ ղազախական կողմի ներկայացրած տեսակետն իրենց համար այնքան էլ հիմնավոր չի եղել:

Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռ 2016-ին առաջին անգամ իրականացրած հաշվեքննության արդյունքում տեսել են, որ կա առանձին հաշիվ, և Ղազախստանի այդ ձեռնարկությունների ներմուծման մաքսատուրքերի գումարը գնում է այդ հաշվին: «Նրանք համարում են, որ դա մաքսատուրք չէ։ Մնացած 4 երկրները գտնում են, որ դա ենթակա է բաշխման: Հարցը օբյեկտիվ լուծելու համար ղազախական կողմը դիմել էր դատարան, սակայն նիստից մի քանի օր առաջ իրենց դիմումը հետ վերցրեցին, փաստորեն այդ հարցը չլուծվեց: Մենք հիմա հաստատելու ենք փաստաթուղթն այն տարբերակով, որը կա, Ղազախստանը կներկայացնի հատուկ կարծիք»,- ասել է նա ու հավելել, որ դա բարձր մակարդակի որոշման հարց է:

Յուրաքանչյուր տարի 5 երկրների հաշվեքննիչ մարմինների կողմից իրականացվող վերահսկողական միջոցառման իմաստն այն է, որ ներմուծման մաքսատուրքերի բաշխման օրինականությունն ապահովվի: Հինգ երկրների հաշվեքննիչ պալատները համատեղ վերահսկողական միջոցառում են իրականացնում ԵԱՏՄ դատարանում, ԵԱՏՄ հանձնաժողովում և մաքսատուրքերի հարցում: ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում