Նախորդ տարի նման կոլեգիայի նիստ տեղի է ունեցել Մոսկվայում, այս տարի համատեղ ստուգման համակարգողը և կազմակերպիչը եղել է ՀՀ հաշվեքննիչ պալատը, այդ իսկ պատճառով դա իրականացվում է Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
Նշենք, որ այսօր տեղի է ունենում ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։