Մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի բարձրացում չի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հարցին՝ ի՞նչ է սպասվում ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում, Գրիգորյանը նշեց՝ այդ շրջանի մասին տեղեկություններ դեռ չի կարող հաղորդել: «Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որ այնպիսի գնային տատանում չլինի, որը կլինի բեռ կամ խնդրահարույց թե´ հասարակ սպառողի, թե´տնտեսության համար»,- ասաց նա:
Գրիգորյանն ասաց, որ բանակցությունները եռակողմ են: Խոսելով Իրանից գազ ձեռք բերելու հնարավորության մասին՝ նա նշեց. «Ցանկացած հնարավորություն պետք է գնահատենք, այդ թվում՝ այլ երկրների հետ»: