Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը ՀՖՖ-ի նախագահի ընտրությունների կապակցությամբ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն հանդես է եկել հայտարարությամբ անդրադառնալով ՀՖՖ-ի նախագահի առաջիկա ընտրություններին:

«Ֆուտբոլային ակումբների սիրելի ղեկավարներ և սեփականատերեր, ինչպես նաև հայկական ֆուտբոլի սիրահարներ, շուտով կկայանա ՀՖՖ նոր նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները: Երեկ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը:

Իմ անունից ցանկանում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց թեկնածությունն առաջադրել և նրանց, ովքեր քվեարկելու են դեկտեմբերի 23-ին, որ առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվեն առաջիկա ընտրություններին: Մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռնվել անցկացնելու իրապես ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություն: Իմ խորին համոզմամբ, ո՛չ ՀՖՖ ապագա նախագահը և ոչ էլ նրա հարազատները չպետք է որևէ կապ ունենան Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներից որևէ մեկի հետ:

Իմ խորին հարգանքը բոլոր ներդրողներին և ակումբների սեփականատերերին, բայց նման նախագահը չի կարող ապահովել իրապես օբյեկտիվ և անաչառ աշխատանք: Այն է՝ վերադարձնել ակումբների վստահությունը ֆեդերացիայի նկատմամբ և ապահովել հայկական ֆուտբոլի զարգացումը:

Ցավոք սրտի, մեր պատմության մեջ արդեն եղել է նման ղեկավարման ցավալի փորձ, ինչը բերեց կործանիչ հետևանքների. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մնացել էր 6 թիմ, որոշներն էլ նախատեսել էին դուրս գալ առաջնությունից:

Ես ժողովի բոլոր մասնակիցներին խնդրում եմ կատարել կշռադատված որոշում, որպեսզի մենք կարողանանք շարժվել առաջ, այլ ոչ թե հետ: Դեռ շատ աշխատանք պետք է կատարել, որպեսզի վերադարձնենք հայկական ֆուտբոլի մակարդակն արժանի դիրքեր: Հուսով եմ, որ դեկտեմբերի 23-ին մեզ կհաջողվի ընտրել գործադիր կոմիտեի հենց այն անդամներին և ՀՖՖ-ի նախագահին, որոնք կարող են ապահովել օբյեկտիվ և պրոֆեսիոնալ կառավարում, ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում