Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պեսկովն էլ «դռնից դուրս հանեց» Հայաստանի երկրորդ նախագահին

Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խանգարում Փաշինյան-Պուտին հարաբերությանը, որում ձևավորվել է բավականին լավ աշխատանքային փոխհարաբերություն, և այն հիանալի զարգանում է: Այս հայտարարության հեղինակը Հայաստանում կառավարող քաղաքական ուժի որևէ ներկայացուցիչ չէ, այլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որն այդ մասին Բիշքեկում ասել է «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական լրատվական գործակալությանը: Պեսկովը ասել է, որ Պուտինը Երևանում հանդիպել է Քոչարյանի տիկնոջ հետ, պահպանում է ընկերական կապը երկրորդ նախագահի հետ՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականին ժամանակ է անցել, և հայ-ռուսական դադարը լրացվել է:

Պուտինի մամուլի քարտուղարի հայտարարությունը բավականին հատկանշական է Հայաստանում տեղի ունեցող ներքին զարգացումների ֆոնին: Հատկանշական նախ՝ այն իմաստով, որ Ռուսաստանը փաստորեն վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ է սառը ջուր լցնում երկրորդ նախագահի համակիրների և անմիջապես նրա այն գնահատականների վրա, թե Հայաստանում «արևմտամետ» իշխանություն է, որը հարվածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունը: Ռուսաստանն արտգործնախարարի և նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով փաստորեն հայտարարում է հակառակի մասին:

Ինչո՞ւ է Մոսկվան սառը ջուր լցնում Հայաստանի նոր իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հակաքարոզչության վրա: Այստեղ, իհարկե, պատճառները հարկավոր է փնտրել թերևս արտաքին իրողություններում, որտեղ, օրինակ, նկատելի է հայկական գործոնի նշանակության բարձրացումը՝ մասնավորապես այնպիսի կարևոր մի հարթակում, ինչպիսին ամերիկյան քաղաքականությունն է: Այնտեղ, իհարկե, Ներկայացուցիչների պալատում Հայերի ցեղասպանության մասին բանաձևի ընդունման աննախադեպ քայլից հետո արգելափակվեց համանման բանաձևի ընթացքը Սենատում, սակայն դրան անմիջապես հաջորդեց Կոլումբիա դաշնային շրջանում, որը մայրաքաղաքային շրջան է, համանման բանաձևի ընդունումը:

Միաժամանակ, թե՛ այդ, թե՛ ընդհանրապես լայն քաղաքական իրադրության իմաստով անհրաժեշտ է արձանագրել, որ Ռուսաստանը պարզապես չի տրվում Հայաստանի հանրային մեծամասնությանը հակադրվելու այն «թակարդին», որ կամա թե ակամա Մոսկվայի համար լարվում է Փաշինյանի «հակառուսականության» մասին հակաքարոզչությամբ: Ինչ է մտածում Պուտինը Փաշինյանի մասին իրականում՝ հնարավոր է դիտարկել ամենատարբեր ենթադրական վարկածներով, սակայն մի բան ակնառու է՝ Պուտինը հիանալի է պատկերացնում, որ Փաշինյանը մեծ լեգիտիմություն ունեցող վարչապետ է, և գնալ այդ վարչապետի դեմ հրապարակավ կամ տուրք տալ այդ վարչապետի դեմ վարվող ներքաղաքական հակաքարոզչությանը՝ կնշանակի գնալ Հայաստանի հանրության ճնշող մեծամասնության դեմ: Իսկ Ռուսաստանի համար ներկայումս դա կլինի աշխարհաքաղաքական չափից մեծ ճոխություն:

Ըստ այդմ՝ գլխավոր հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանը որքանո՞վ կկարողանա խորքային, հեռանկարային առումով կապիտալիզացնել իր լեգիտիմության հանգամանքը հայ-ռուսական հարաբերության վերափոխման համատեքստում, ինչը էական նշանակություն է ունենալու նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքի տրամաբանության վրա, որտեղ փաստորեն շարունակում են գերիշխել վասալության տրամաբանությունն ու քաղաքական հաջողությունը մետրոպոլիայի որևէ գրասենյակում փնտրելու մտայնությունը:

Հատկանշական է այն, որ Մոսկվան այդ փնտրտուքն իրականացնողներին որքան դռնից դուրս է հանում, այնքան նրանք համառորեն փորձում են խցկվել պատուհանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում