Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կլասիկ ՀՀԿ-ական գրոհ. ֆուտբոլի հակահեղափոխական օջախի նշանակությունը

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունները ըստ էության ճակատագրական կլինեն հայկական ֆուտբոլի համար։ Իրավիճակն այնպիսին է, որ ֆուտբոլային գերատեսչությունը կա՛մ վերջնականապես կանցնի կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի գլխավորած նախկին ռեժիմի ձեռքը, կա՛մ, ազատագրվելով չարիքից, կսկսի շնչել։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Արթուր Վանեցյանի գալով հայկական ֆուտբոլում ոչ միայն ոչինչ չէր փոխվել, այլև այն գտնվում էր Հայրապետյանի վերահսկողության տակ։

Երեկ տեղեկացրել էինք, որ «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի դեմքով փորձելու է զավթել ՀՖՖ նախագահի պաշտոնը։ Հայրապետյանի կողքին է նաև ՀՖՖ նախկին գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը։ Վերջինս ՀՀԿ-ական օլիգարխի աջ ձեռքն է։ Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանի ցուցումներով ընտրությունների վերջին օրերին ընտրությունների մասնակիցների նկատմամբ գործադրվում են ճնշումներ, նույնիսկ սպառնալիքներ, որպեսզի դեկտեմբերի 23-ին քվեարկեն Թովմաս Գրիգորյանի օգտին: Ավելին, Հայրապետյանի թիմի և ֆեյք ՀԿ-ների կողմից փորձ է արվում գործարքի գնալ ՀՖՖ անդամ իրական ՀԿ-ների և ակումբների հետ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահին և գործկոմի ներկայացուցիչներին ընտրելու են ֆեդերացիայի անդամ 35 ակումբներն ու ՀԿ-ները: Հայրապետյանի ջանքերով ժամանակին ստեղծվել են բազմաթիվ ֆեյք ՀԿ-ներ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում ցանկալի արդյունք ապահովելու նպատակով:

Երեկ միասնական հայտարարությամբ հանդես եկան երեք ֆուտբոլային ակումբներ՝ Երևանի «Փյունիկը», «Արարատը» և Գյումրիի «Շիրակը»՝ նշելով, որ առավել քան կարևոր են համարում ՀՖՖ կազմը ֆեյք ՀԿ-ներից զտելու գործընթացը։ Վերը նշված երեք ակումբները համոզված են, որ միայն ՀՖՖ կազմը վերջնական մաքրելու պարագայում հնարավոր կլինի կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ։

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի Բարձրագույն խմբի մյուս ակումբների մեծ մասը կանգնած է Ռուբեն Հայրապետյանի և նրա թեկնածուի կողքին։ Մասնավորապես, ակումբների սեփականատերերը, որոնք նախկին ռեժիմի մնացուկների հետ պահպանում են լավ հարաբերություններ և, այսպես ասած, վառված են ժողովրդի կողմից ձևավորված իշխանություններից, լծվել են Հայրապետյանի թիմի վերարտադրության գործին։ Այդ ակումբներին և դրանց սեփականատերերին կանդրադառնանք ավելի ուշ։ Ու հիմա ցավով պետք է արձանագրենք մի իրողություն։

Նոր Հայաստանում ականատեսն ենք լինում ՀՀԿ-ական կլասիկ գրոհի, որի առանցքում ամեն գնով ընտրություններում հաղթանակ ապահովելն ու վերարտադրվելն է։ Կլասիկ գործելաոճ, կլասիկ թիմ, կլասիկ թեկնածու։ Հարկ ենք համարում նշել, որ ֆուտբոլը և ընդհանրապես սպորտը քաղաքական ուժերի համար ռազմավարական կարևոր նշանակություն են ունեցել և ունեն։ Մասնավորապես, ֆուտբոլը համախմբում է հասարակական լայն զանգվածներ և ամենամասսայական մարզաձևն է։ Շատ է խոսվում սպորտը քաղաքականությունից զերծ պահելու մասին, բայց այսօր էլ մեր երկրում սպորտը բացառապես քաղաքականացված դաշտ է։

Հայաստանում ամենատարածված և առանցքային մարզաձևերից՝ շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀԿ կնքահայր Սերժ Սարգսյանն է։ ՀԱՕԿ-ի նախագահը ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, իսկ ֆուտբոլը 2002 թվականից գտնվել է Ռուբեն Հայրապետյանի տոտալ վերահսկողության տակ։ Փաստացի այսօր չկա գեթ մի առանցքային մարզաձև, որի գերատեսչության ղեկավարը լինի նոր Հայաստանի իշխանության ներկայացուցչի կամ գտնվի համակրողի ենթակայության տակ։ Ուստի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հակահեղափոխության համար ռազմավարական նշանակության օբյեկտ կարելի է համարել։ Ու եթե Ռուբեն Հայրապետյանին և նրա թեկնածուին հաջողվի հաղթել առաջիկա ընտրություններում, ֆուտբոլում կձևավորվի հզոր հակահեղափոխական բևեռ, որը բնականաբար կօգտագործվի քաղաքական նպատակներով։ Ու չնայած դեռևս հայտնի չէ ՀՖՖ նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, ցավոք պարզ է, որ ընտրությունը տեղի է ունենալու սևի և սպիտակի միջև։

Հասարակության խնդիրը սիրված մարզաձևը զերծ պահելն է հակահեղափոխության օջախ դառնալուց։ Հանուն արդարության պետք է նշենք, որ նոր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանի և նրա թեկնածուի հաղթանակն ընտրություններում ոչ միայն խայտառակություն, այլև ամոթալի մի բան կլինի։ Այս պահին խիստ կարևոր ենք համարում ՀՖՖ գործադիր կոմիտեի զտիչ աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև առողջ թեկնածուի հնարավորինս արագ խաղի մեջ մտնելը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել մինչև դեկտեմբերի 3-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում