«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 28-ի հյուրը primenews.am կայքի գլխավոր խմբագիր Տաթևիկ Շահունյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի քաղաքական ակտիվությանը և նշեց.«Իմ կարծիքով Վանեցյանի պաշտոնանկության գրառումը, որ տեղադրվեց ԱԱԾ կայքում խոսում էր նրա քաղաքական ամբիցիաների մասին։Դեռ մի քանի ամիս առաջ կարելի էր կռահել, որ նա պաշտոնը թողնելուց հետո անգործ չի մնալու և հաստատ քաղաքական հայտ կներկայացնի։ Հիմնական հարցն այն է, թե ինչ ուժերի հետ նա կկոնսոլիդացվի։ Ըստ իս՝ դա կլինի նախկին իշխանությունների ներկայացոցւիչների հետ մի նոր ուժ՝ գուցե կուսակցություն կամ ալյանս , որտեղ ինքը առանցքային դերակատարություն կունենա»․
Ըստ Շահունյանի՝ այդտեղ դերակատարություն կունենա նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում