«Եթե կասկած կա, որ վիճակագրությունը կեղծ է, նշանակում է՝ ամբողջ վիճակագրությունն է կեղծ: Եվ չի կարելի ասել տնտեսական ակտիվության ցուցանիշը կեղծ է, բայց միևնույն ժամանակ հավատալ բեռնափոխադրումների թվին: Այսինքն՝ նույն վիճակագրության մեջ գտնել այն բաները, որոնց վրա ցանկանում ես հիմնվել և հայտարարել, որ դրանք ճիշտ են, իսկ մնացածը սխալ, իմ կարծիքով, այնքան էլ ազնիվ մոտեցում չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այն դիտարկմանը, որ փչոցի է, թե 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 %: