Tuesday, 16 04 2024
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Ռևանշիզմի նոր ճակատ. խաղի մեջ է մտնում Արամ Առաջին կաթողիկոսը՝ Վանեցյանի ընկերակցությամբ

Երեկ լրահոսում բավականին «ակտիվ» էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը՝ արտաքուստ տարբեր, սակայն խորքային իմաստով փոխկապակցված իրադարձությունների բերումով։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ: Նախագահ Սահակյանն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են Լիբանանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի և հայկական համայնքի խնդիրների վերաբերյալ հարցեր:

Ինչ խոսք, բոլորիս է մտահոգում բարեկամ Լիբանանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ հատկապես, որ նվազագույնը մի քանի տասնյակ հազար մեր հայրենակիցներ ապրում են այդ հողի վրա, ու դրանով պայմանավորված՝ մեր տագնապներն ավելի ահագնանում ու առարկայական են դառնում։ Գուցե մտածեի, որ Վեհափառը այդ մտահոգությունները ցանկանում է կիսել մեր քաղաքական, պետական դասի ներկայացուցիչների հետ, սակայն տարակուսելի է, որ հատկապես տիրաժավորվում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հեռախոսազրույցը։ Տարակուսելի է այն իմաստով, որ լիբանանահայության խնդիրներով ավելի առարկայական անելիք ունի Հայաստանի իշխանությունը, որի առաջին դեմքի հետ զրուցելը շատ ավելի պրագմատիկ կլիներ հոգևոր հոր համար։

Սակայն երբ այս էպիզոդը համադրում ենք երեկ տեղի ունեցած այլ իրադարձությունների հետ, ակներև է դառնում, որ Արամ Առաջինի «առաքելությունը» մի փոքր այլ հարթության վրա է, որտեղ ոչ թե Լիբանանի հայությունն է՝ իր խնդիրներով, այլ Հայաստանի նախկին համակարգն է՝ ռևանշիզմի անհագ ծարավով։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը երեկ գրառում է արել Թվիթերում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։ «Հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը նրա հենարանը չէ։ Ու երբ խոստումը հեռու է մնում կյանքի իրականությունից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որն աննախատեսելի վտանգներով հղի է դառնում»,- գրել է Վեհափառը։

Արամ Առաջին կաթողիկոսն, ի դեպ, չի հստակեցրել, թե որ հեղափոխության մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ նա նկատի չունի Ֆրանսիական մեծ հեղափոխությունը կամ մեկ այլ հեղափոխություն, որն ուղղակիորեն հեռու է մեր ժողովրդի պատմությունից ու օրակարգից։ Եվ արդ՝ Վեհափառը լակոնիկ մի գրառումով իր դժգոհությունն է արտահայտել թավշյա հեղափոխությունից, Նիկոլ Փաշինյանի թիմից։ Հրաժարվում եմ հավատալ, որ Արամ Առաջին կաթողիկոսն այսքան ներշնչված է ՀՅԴ վերջին շաբաթների «արմատականությունից» ու փաստորեն իրեն դիրքավորել է կուսակցական այրի կարգավիճակում՝ ստվերում թողնելով հոգևոր ծառայությունը, համազգային օրակարգին իր կարգավիճակային հավատարմությունը։

Երեկ ուշ գիշերին, սակայն, պետք է պարզվեր, որ այս ամենն ավելի խորքային խաղ է, հակահեղափոխական ռևանշի նոր ճակատ, որին ինտեգրված է ոչ միայն Վեհափառը։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ և լուսանկարին կից կատարել նաև գրառում։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «…Եթէ յեղափոխութիւնը հակազդեցութեն է ու հաստատում է անդին՝ ժողովուրդին կեանքը յեղափոխող գործընթացքի չվերածուի, կը դառնայ սոսկ պղպջակ…»։

Փաստորեն Վանեցյանն իր այդ գրառումն արել էր Արամ Առաջինի երեկվա հրապարակումից ոգեշնչված՝ հընթացս բացահայտելով իր ու Վեհափառի անառարկելի պատկանելությունը հին համակարգին ու նրա ռևանշիստական նկրտումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում