Բրազիլիայում դատարանը մերժել Է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գանգատարկումը կոռուպցիայի եւ փողերի լվացման գործով՝ նրա բանտարկության ժամկետն ավելացնելով մինչեւ 17 տարի եւ մեկ ամիս: Այդ մասին ասված Է Twitter-ում չորրորդ օկրուգի Դաշնային տարածաշրջանային դատարանի Էջում:
Գործի խնդրո առարկան տունը եւ հողամասն են Սան Պաուլուի նահանգի Ատիբայա բնակավայրում: Իրավապահ մարմինների վարկածով՝ սույն անշարժ գույքի իսկական սեփականատերը Լուլա դա Սիլվան Է, թեեւ պաշտոնապես այն գրանցված Է նրա շրջապատի մարդկանց անուններով:
Հետաքննությունը ենթադրում Է, որ Ատիբայայում տունը նախկին նախագահը կարող Էր ձեռք բերել ապօրինի ստացված միջոցներով կամ կարող Էին քաղաքական գործչին տալ մասնավոր ընկերություններն ինչ-որ արտոնությունների դիմաց:
Լուլա դա Սիլվան դարձել Է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որը բանտարկվել Է կոռուպցիայի հետ կապված քրեական գործի պատճառով: Ապրիլին Գերագույն դատարանը քաղաքական գործչի բանտարկության ժամկետը գրեթե 13 տարվանից կրճատել Էր մինչեւ 8 տարի եւ 10 ամիս:
Պետության նախկին ղեկավարը ժխտում Է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: