Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի հետնորդը կդառնա կոկային հավաքողների ֆեդերացիայում նրա տեղակալ Անդրոնիկո Ռոդրիգեսը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ռոդրիգեսի խոսքերով՝ ինքը պատրաստ է առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե իրեն աջակցի Էվո Մորալեսի «Շարժում դեպի սոցիալիզմ» ձախ կուսակցությունը, ինչպես նաև հենց ինքը՝ Մորալեսը:
Բոլիվիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո նոր իշխանությունները արգելել են Մորալեսին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: