Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խախտումների փաստեր են հավաքում 1991 թ․ սեպտեմբերից ի վեր բոլոր հետընտրական գործընթացների վերաբերյալ

Անցումային արդարադատության, վեթինգի մասին իշխանության հայտարարություններից հետո կա որոշակի անորոշություն։ Այդ անորոշությունը ստեղծվեց հատկապես Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամից հետո։ Եվ հապաղումն առիթ է տալիս ենթադրելու, որ իշխանություններն այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե կոնկրետ ինչ գործիքակազմ է պետք կիրառել անցումային արդարադատության համար։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակի առթիվ երկօրյա համաժողովի բացման խոսքում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների։

Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հղել էինք հետևյալ հարցերը։

1․ Անցումային արդարադատությանը, վեթինգին վերաբերող ի՞նչ օրենսդրական նախագծեր է պատրաստել ՀՀ արդարադատության նախարարությունը։

2․ Իրավաբանները ներկայացրել են, որ կա անցումային արդարադատության չորս գործիք՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, վնասների փոխհատուցման ծրագիր և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե կոնկրետ վերջին մեկ տարվա ընթացքում ինչպես են կիրառվում այդ գործիքները։

3․ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ ի՞նչ աշխատանքներ է կատարում արդարադատության նախարարությունը անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրությունը մշակելիս։

4․ Ո՞ր երկրների փորձն է հաշվի առնվել անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրություն մշակելիս։ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Նարեկ Ղազարյանից ստացել ենք հետևյալ պատասխանը։

Ի պատասխան Ձեր 2019 թվականի նոյեմբերի 19-ին բարձրացված հարցերի՝ հայտնում ենք հետևյալը.

1) Արդարադատության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է կառավարության կողմից 10.10.2019 թվականին, որով որպես ռազմավարական նպատակ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը:

2) Ռազմավարությամբ նախատեսված է անցումային արդարադատության գործիքների կիրառում հետևյալ ուղղություններով՝

-հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ,

-դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,

-հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,

-ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,

-ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:

Վերոգրյալ գործիքների կիրառումը ներառված է ռազմավարությունից բխող 2019-2020 թվականների գործողությունների ծրագրում:

3) Նախատեսվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ իրականացնել անցումային արդարադատության գործիքների կիրառման հետ կապված քննարկումներ:

4) Անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրության մշակումը նախատեսվում է իրականացնել մինչև 2020 թվականի առաջին կիսամյակ:

Ըստ այդմ, համապատասխան նախագծերի մշակման ժամանակ հաշվի կառնվի նաև ոլորտի միջազգային լավագույն փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում