Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Իշխանությունը խորհելու տեղ ունի. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ աղմուկը մտահոգիչ է

Տարօրինակ հրաժարականի մասին է հայտարարել կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը: Նա հայտարարել է, որ հրաժարականի պատճառը իր հանդեպ հանձնաժողովի հինգ անդամից երեքի բացարձակ անվստահությունն է: Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը: Այլ կերպ ասած՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է դարձել ընդդիմության ներկայացուցիչը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, պատգամավոր Սոս Ավետիսյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ իշխանությունը խորհելու տեղ ունի. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ աղմուկը մտահոգիչ է:

Նորաստեղծ հանձնաժողովի անդամի հրաժարականը, այն էլ հանձնաժողովի ստեղծման մեկնարկին, ի՞նչ հարցեր է առաջացնում. այս հարցին ի պատասխան՝ Սոս Ավետիսյանը նշեց, որ հիմնականում չհասկացված է մնում հրաժարականի հարցը: «Խմբակցությունը առաջադրել էր Շաթիրյանի թեկնածությունը, և անկախ հանձնաժողովի քվեարկությունից, պետք չէր նեղացկոտություն ունենալ և ասել՝ ինձ չեն վստահում: Նորմալ է, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կարող էին դեմ քվեարկել: Պարտադիր չէ, որ քաղաքական մեծամասնության կողմից պատվիրակված ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահ դառնա: Հակակոռուպցիոն մարմնի անդամն էլ նույն լիազորություններն ունի»,- նշեց պատգամավորը:

Բորիս Նավասարդյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում. «Նախ՝ ինչո՞ւ էր իշխող քաղաքական ուժը առաջադրում մի թեկնածուի, որը հեղինակություն չունի կամ քիչ հեղինակություն ունի մյուսների մոտ, երկրորդ՝ իշխող քաղաքական ուժն ինչո՞ւ է առաջադրում մի թեկնածուի, որը մինչ այդ աշխատել է ՀՀԿ-ի կողմից ձևավորված Էթիկայի հանձնաժողովում: Միակ հետևությունն այն է, որ իշխող քաղաքական ուժը ի սկզբանե պատրաստ էր նախագահի տեղը զիջել ընդդիմության թեկնածուին»:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի ընտրությունից մեծ ողբերգություն պետք չէ սարքել: Նրա դիտարկմամբ՝ նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնից սպասելիքները մեծ են. «Սպասում ենք, որ այդ հանձնաժողովը կարդարացնի բոլոր ակնկալիքները»:

Արմեն Վարդանյանը նույնպես կարծիք հայտնեց, որ հանձնաժողովից ակնկալիքները մեծ են. «Մանավանդ որ հանձնաժողովի նախագահը վայելում է քաղաքացիական հասարակության և ընդդիմության հարգանքը, անառարկելի հեղինակություն և փայլուն կրթություն ունի… Այս հանձնաժողովի նախագահը ձևական ֆիգուր չի լինելու: Իշխանությունն այս քայլով ցույց տվեց, որ բավարար կամք ունի կոռուպցիայի դեմ լրջորեն պայքարելու համար: Կարծում եմ՝ այս հանձնաժողովին պետք է օժտել մեծ լիազորություններով՝ ընդհուպ մինչև օպերատիվ-հետախուզական հնարավորություններ, և ավելի մեծ արդյունքներ կլինեն»:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև մեկ այլ հարցի, որը վերաբերում է ԱՄՆ Կոլումբիա դաշնային շրջանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում