Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Ալիևը հրաժարվեց Եվրոպայից. հրաժեշտի ելույթ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի պետհամալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարել է, որ դեմ է եվրաինտեգրացմանը: Ալիևը հայտարարել է, որ չեն կարող ինտեգրվել նրանց հետո, ովքեր տարբերություն չեն դնում կնոջ ու տղամարդու միջև, քանի որ իրենք կառուցում են ավանդական արժեքների վրա հիմնված պետություն: Ալիևը խոսել է մեծի խոսքը փոքրերի լսելու մասին, խոսել կանանց պաշտպանելու, բայց ոչ թե տղամարդու և կնոջ միջև տարբերություն չդնելու մասին: Ադրբեջանի նախագահը փաստորեն հրաժարվում է Եվրոպայից, կամ փորձում Եվրոպայի հետ թանկ առևտուր սկսել: Նրա ելույթում հատկանշական է, իհարկե, ընդհանուր տրենդը, որ կարող է շատ ասոցիացիաներ առաջացնել հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի գործունեության և Հայաստանում բարձրացրած խնդիրների հետ:

Եթե Ալիևի ելույթից հանենք Ադրբեջան բառերը, փոխենք կամ ծածկենք Ալիևի դեմքը, ապա նրա ելույթը շատ հանգիստ կարող է տեղադրվել, օրինակ, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, կամ, ասենք, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ այս ամիսներին, շաբաթներին կամ օրերին հնչող ելույթներից որևէ մեկի փոխարեն, և տարբերություն կարող է բացարձակապես չնկատվել: Այդ հանգամանքը իսկապես հետաքրքիր է: Եվ, իհարկե, ամենևին ոչ այն պարզունակ դիտարկման համատեքստում, թե մի բան, որ կրկնում է Ալիևը, ինքնին վարկաբեկվում է Հայաստանում շոշափելու դեպքում: Խնդիրն այլ է, որ Ալիևը գործնականում կարող է մի կողմից թանկ առևտրի պատրաստվել Եվրոպայի հետ, մյուս կողմից՝ հնարավոր է ոչ պակաս թանկ առաջարկ է անում ռուսական քաղաքականության այն շրջանակներին, որոնք փորձում են Կովկասում ստատուս-քվոյի պահպանությամբ պահպանել Ռուսաստանում իշխանական և քաղաքական ստատուս քվոն: Ալիևի հայտարարությունները հետաքրքրության արժանի են այդ լայն քաղաքական համատեքստում, որպես որոշակի տրենդային ազդակներ: Առավել ևս, որ դա, իր հերթին, բավականին պարզորոշ ցույց է տալիս տեղի ունեցող գործընթացների խորքային էությունը, որոնց հանգրվանային կամ հանգուցային կետ էր Հայաստանում թավշյա հեղափոխությունը:

Հայաստանյան թավշյա հեղափոխության, ռուսական միջավայրում տեղի ունեցող խորքային միտումների և միջազգային զարգացումների համատեքստում Ադրբեջանի նախագահը և նրա շուրջ ձևավորված համակարգը գործնականում կանգնած են Հայաստանում մոտ քառորդ դար իշխած համակարգից հետո ռեգիոնում երկրորդ մերժվածը՝ այս դեպքում արդեն լայն աշխարհաքաղաքական համատեքստում մերժվածը դառնալու հեռանկարի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում