Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

«Էս մարդուն բռնել են հավայի…». նոր զարգացումներ Արտյոմ Կանևսկոյի գործով՝ լրացուցիչ հարցաքննություններ կլինեն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց քրեական աշխարհում որպես Արտյոմ Կանևսկոյ հայտնի Արտյոմ Հարությունովի գործի դատական քննությունը:

Արտյոմ Հարությունովին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք, զինամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող զրահապատ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով:

Թվարկված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ հիշյալ ավտոմեքենայի զննությամբ, Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին:

Զննությունը կատարվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բակում, այն սկսվել է ժամը 23:30-ին և ավարտվել է ժամը 00:10-ին: Մեքենայի զննության մասնակից Ա. Հարությունովը հայտարարել է, թե մեքենան հաշվառված է իր ծանոթ Վիտալի Մ.-ի անունով, սակայն պատկանում է իրեն:

Հարությունովը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել:

Դատարանում Հարությունովը հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատական այս նիստին դարձյալ դատարան չէր ներկայացել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ դատարան հրավիրված վկա Արթուր Մ.-ն:

Պաշտպանի միջնորդությամբ արդեն իսկ որպես լրացուցիչ վկաներ հարցաքննվել են այն վեց անձինք, որոնք 2019 թվականի հունվարի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության իրականացրած՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու գործողության շրջանակներում բացի Արտյոմ Հարությունովից բերման էին ենթարկվել:

Պաշտպանը միջնորդել էր դատարան հրավիրել ու հարցաքննել նաև Արտյոմ Հարությունովին բերման ենթարկելու, նրա մեքենան զննության ենթարկելու գործողություններին ներգրավված թարգմանին՝ Արթուր Մ.-ին: Պաշտպանը կասկածներ էր հայտնել թարգմանի վերաբերյալ՝ նշելով, որ նրա ներգրավումը կատարվել է, իր կարծիքով՝ օրենքի խախտումներով: «Մեզ անհայտ եղանակով թարգմանին մտցրել են բակ՝ մենք չենք տեսել՝ նա ոնց է հայտնվել ներսում և ոնց է ստորագրել արձանագրությունները»,- միջնորդություն ներկայացնելիս ասել էր պաշտպանը: Նաև նշել էր, թե հունվարի 12-ին տվյալ թարգմանը լիազորված չէր ու չէր կարող ներգրավվել զննության կատարմանը: Բացի այդ՝ Արտյոմ Հարությունովին չէին պարզաբանվել թարգմանին բացարկ հայտնելու հիմքերը՝ միգուցե տվյալ թարգմանը անձեռնահաս էր…

Արդեն երկու դատական նիստ է՝ հիշյալ թարգմանը, ով դատարանի կողմից որպես վկա հրավիրվում է դատարան, չի ներկայանում: Նախորդ նիստին նա դատավորի աշխատակազմի հեռախոսազանգերին պատասխանելով՝ հավաստիացրել էր, թե կներկայանա, արդեն ճանապարհին է, սակայն հետո նրա հեռախոսահամարը դարձել էր անհասանելի:

Դատական այս նիստի վերաբերյալ նույնպես հեռախոսազանգով տեղեկանալով՝ Արթուր Մ.-ն հայտնել էր, թե ինքը Գեղարքունիքի մարզի բնակիչ է, հնարավոր է՝ հանրապետությունից դուրս գա, բայց եթե ծանուցագիր ստանա, կներկայանա: Դատական նիստին նա այդպես էլ չներկայացավ:

Դատարանը հարցում էր կատարել թարգմանչական գրասենյակ, որտեղից պատասխանել էին, որ Արթուր Մ.-ն իրենց մոտ աշխատել է 2018 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հունիս:

Ի պատասխան դատարանի հարցումների՝ ոստիկանությունից տեղեկանք էին ուղարկել Արթուր Մ.-ի հաշվառման հասցեի վերաբերյալ:

Պաշտպան Հ. Սարգսյանը նշեց, թե վկայի վարքագծից ակնհայտ է, որ նա խուսափում է դատարան ներկայանալուց: Նման պայմաններում դատարանը պետք է որոշում կայացնի վկային բերման ենթարկելու մասին:

Մեղադրող դատախազը չառարկեց:

Դատարանը որոշեց հաջորդ նիստին վկային բերման ենթարկել, ինչպես նաև հարցում կատարել՝ նրա կողմից ՀՀ պետական սահմանի հատումների վերաբերյալ:

Դատարանը բավարարեց նաև մեղադրող դատախազ Հ. Խաչատրյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցաքննել արդեն հարցաքննված վկա Մյասնիկ Մատինյանին, ում անվամբ հաշվառված է եղել Հարությունովի վարած մեքենայում հայտնաբերված զենքը:

Վկան զինծառայող է: Դատարանում ցուցմունք տալով՝ նա նշել էր, որ Արտյոմ Հարությունովին ճանաչում է 2011 թվականից, ներկայումս էլ նորմալ հարաբերությունների մեջ են. «Արտյոմն ինձ օգնել ա, մենակ լավ բաներ, բարի գործեր ա արել»,- ասել էր վկան և հայտնել էր, թե որոշել էր Արտյոմի հետ գնալ… նապաստակի որսի: 2019 թվականի հունվարի 11-ին՝ ուրբաթ օրը, ծառայությունից հետո օրինական կարգով իրեն պատկանող որսորդական հրացանն ու զինամթերքը վերցրել, առանց զեկուցագիր գրելու շտապել է Երևան, գնացել է մարզասրահ, որտեղ պարապում էր Արտյոմը, զենքն ու զինամթերքը առանց Արտյոմի գիտության՝ դրել է նրա մեքենայի «բագաժնիկը»: Բայց իրեն զանգել, շտապ կանչել են ծառայության վայր, ինքն անհապաղ մեկնել է՝ դարձյալ առանց Արտյոմին զգուշացնելու. «Խառը վիճակ էր, պիտի շուտ հասնեի ծառայության՝ հրամանատարությունը սրոչնի հարցրել էր… Ես էլ պաշտոնս չկորցնելու համար ափալ-թափալ հետ եմ գնացել՝ առանց Արտյոմին տեղյակ պահելու, թե ինչ եմ թողել իր մեքենայի մեջ… Էս մարդուն բռնել են հավայի, իմ անփութության պատճառով»,- դատարանում նշել էր վկա Մյասնիկը:

Ըստ դատախազի՝ այս վկային լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն կա՝ նոր հարցեր են ծագել՝ լրացուցիչ վկաների հարցաքննություններից հետո:

Հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 13-ին, լրացուցիչ կհարցաքննվի նաև վկա Մյասնիկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում