Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ուղղությամբ տեղակայված հրետանային բրիգադ։
«Նոր զորանոցը հանձնվեց շահագործման, որտեղ զինծառայողների ծառայությունն առավել լավ պայմաններում կկազմակերպվի»,- այցի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։