Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նեմեց Ռուբոն վերադառնում է․ Հայկական ֆուտբոլը՝ կործանման վտանգի տակ․․․

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ-ի նախագահի և գործկոմի անդամների ընտրություններին ընդառաջ ահագնանում է մի պրոցես, որը կարող է կործանարար լինել հայկական ֆուտբոլի համար: Չնայած որ ՀՖՖ-ի նախագահի թեկնածուների վերջնական կազմը չի ձևավորվել, այնուամենայնիվ կա վտանգ, որ ֆուտբոլի ֆեդերացիան կրկին կանցնի կառույցի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի ձեռքը: Այս անգամ Հայրապետյանը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը և փորձում է ֆուտբոլային կառույցը զավթել իր մերձավորների միջոցով: Խոսքը «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ Թովմաս Գրիգորյանի և ՀՖՖ-ի նախկին գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի մասին է:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն է լինելու Հայրապետյանի թեկնածուն: Մեր աղբյուրների համաձայն՝ Հայրապետյանի թիմը վերջին օրերին ակտիվ աշխատանքներ է տանում առաջիկա ընտրություններում հաղթելու համար: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի նախագահին և գործկոմի ներկայացուցիչներին ընտրելու են ֆեդերացիայի անդամ 35 ակումբներն ու ՀԿ-ները: Բազմիցս ենք նշել, որ Հայրապետյանի ջանքերով ժամանակին ստեղծվել են բազմաթիվ ֆեյք ՀԿ-ներ ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում ցանկալի արդյունք ապահովելու նպատակով: Մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանի ցուցումներով ընտրությունների մասնակիցների նկատմամբ գործադրվում են ճնշումներ, նույնիսկ սպառնալիքներ, որպեսզի դեկտեմբերի 23-ին քվեարկեն Թովմաս Գրիգորյանի օգտին: Ավելին, Հայրապետյանի թիմի և ֆեյք ՀԿ-ների կողմից փորձ է արվում գործարքի գնալ ՀՖՖ-ի անդամ իրական ՀԿ-ների և ակումբների հետ: Գործընթացը ղեկավարվում է անձամբ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամները հայտարարեցին, որ մինչև առաջիկա ընտրությունները գործընթաց է տեղի ունենալու, որի նպատակն է լինելու ՀՖՖ-ի կազմը ֆեյք ՀԿ-ներից «մաքրելը»:

Առաջիկա օրերին տեղի է ունենալու գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում պարզ կդառնա, թե ինչ արդյունք կտա այդ գործընթացը: Միևնույն ժամանակ նշենք, որ ՀՖՖ-ի անդամների կազմը «զտելն» իրավաբանորեն այնքան էլ հեշտ խնդիր չէ, և հնարավոր է լուրջ խոչընդոտներ լինեն: Փաստն այն է, որ հայկական ֆուտբոլն այսօր կանգնած է վերջնական կործանման վտանգի առաջ, և անհրաժեշտ են վիրահատական քայլեր: Ու այսօր, փոխարենը մտածենք զարգացման ուղիներ գտնելու մասին, ստիպված ենք պայքարել նախկին կործանարար ռեժիմի վերարտադրությունը կանխելու համար: Այս պահին հարկ ենք համարում կրկին անգամ հիշեցնել, թե ով է Ռուբեն Հայրապետյանի թեկնածուն: Հոկտեմբերի 28-ին «Առաջին լրատվական»-ը «Բարդակի հետքերով․ Արթուր Վանեցյանը «պահում է» յուրայիններին նաև ֆուտբոլում» վերտառությամբ հոդվածում հրապարակել էր փաստաթուղթ, որում ՀՖՖ-ի Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը նամակով դիմել էր ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանին, որպեսզի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՖՖ-ի գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի նկատմամբ պատժամիջոց կիրառվի: Հոկտեմբերի 5-ին Վանաձորում տեղի ունեցած «Լոռի»-«Փյունիկ» խաղում Թովմաս Գրիգորյանը հայհոյանքներ էր հնչեցրել՝ հայտնվելով երկրպագուների ուշադրության կենտրոնում:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն էր հանդես եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ մասնավորապես ասելով․«Անդրադառնամ «Լոռիի» դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպին: 73-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո հայհոյանքներ էին լսվում տրիբունայից, բայց ոչ ոք չպատժեց դրա հեղինակին: 76-րդ րոպեին լսում էինք, որ ասում էին՝ կոտրեք այդ կապիկի ոտքերը՝ նկատի ունենալով Էրիկ Վարդանյանին: Հետո նույն մարդը Հայաստանի հավաքականի ինքնաթիռով գալիս է մեզ հետ, որպեսզի երկրպագի՞ ազգային թիմին»: Խոսքը կրկին «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանի մասին է: Մեր տեղեկություններով՝ Գրիգորյանը հայհոյանքներ է հնչեցրել նաև հոկտեմբերի 26-ին Վանաձորում կայացած «Լոռի»-«Գանձասար Կապան» խաղի ժամանակ, որից հետո նաև միջադեպ է տեղի ունեցել նրա մասնակցությամբ: Արդեն հոկտեմբերի 29-ին հայտարարություն էր տարածել երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժումը, ՖԱՖ-ը՝ մասնավորապես նշելով, որ Թովմաս Գրիգորյանը այս տարվա հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել նաև մեր հավաքականի առաջատար խաղացողներից Մարկոս Պիզելիի հասցեին:

Այսքանից հետո, որպես խրախուսում, Արթուր Վանեցյանի կարգադրությամբ Թովմաս Գրիգորյանը ուղեկցել էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որտեղ տեղի ունեցավ մեր պատմության ամենախայտառակ և ամոթալի պարտությունը: Բնական է, ֆուտբոլիստներին հայհոյող անձի ուղեկցությամբ ազգային թիմում չէր կարող տիրել առողջ մթնոլորտ, ուստի տեղի ունեցած տապալումը ինչ-որ տեղ նաև տրամաբանական էր: Ստեղծված իրավիճակում, ֆուտբոլով իսկապես մտահոգ անձանց, ինչպես նաև ֆուտբոլում և ֆուտբոլին մոտ կանգնած անձանց, ՀՀ իշխանությունների գլխավոր և անհետաձգելի խնդիրը մեկ գաղափարի շուրջ համախմբվելն է: Այն է՝ փրկել հայկական ֆուտբոլը վերջնական «կրախից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում