Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Վարչապետի որոշումը. ուր է հոսում փողը, և ուր է անվտանգությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ տներից մեկում խոհանոցի գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով շմոլ գազի թունավորումից մահացել էին 77-ամյա տատն ու նրա 4 թոռները, որոնց ծնողները տարիներ ի վեր Հայաստանում չեն: Սարսափելի այդ ողբերգությունն ուսումնասիրող հանձնաժողովը պետք է պարզի հանգամանքները:

Պետք է նկատել, որ ողբերգական այդ դեպքը Հայաստանում բացառիկ է զոհերի թվով, սակայն ամենևին բացառիկ չէ իր տեսակով կամ բնույթով: Հայաստանում բնակարաններում շմոլ գազից թունավորումները, անգամ մահվան ելքով, պարբերական են: Դա նշանակում է, որ կա ոչ թե եզակի խնդիր, այլ խնդրահարույց և վտանգավոր երևույթ: Եվ իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է դարձնում այն, որ Հայաստանում կա ընկերություն, որը, այսպես կոչված, ներտնային սպասարկում է իրականացնում գազային անվտանգության համար:

«Էյ Ի Ջի Սերվիս» ընկերությունը, որ «ՀայՌուսգազարդի»՝ դեռևս «ՀայՌուսգազարդի» պատվիրակմամբ իրականացնում է ներտնային սպասարկումը, ամսական կանոնավոր կերպով վճարումներ է ստանում դրա համար: Կոմունալ ծառայությունները վճարող քաղաքացիները կանոնավոր կերպով կատարում են նաև այդ վճարումը, որը ամեն քաղաքացու կամ տան հաշվարկով մեծ չէ, սակայն ընդհանուր հաշվարկում ամսական կազմում է բավականին պատկառելի փող: Միևնույն ժամանակ հետաքրքիր է՝ կա՞ վիճակագրություն, թե բնակարաններում կամ տներում շմոլ գազի թունավորումից մահվան ելքով կամ ոչ մահվան ելքով դեպքերից քանիսի՞ պարագայում է պատասխանատվություն կրել ներտնային սպասարկման համար պատասխանատու ընկերությունը:

Մյուս կողմից՝ հայկական մամուլում տարիներ շարունակ եղել են դրա վերաբերյալ ամենատարբեր հրապարակումներ, որոնց համաձայն՝ այդ ընկերությունը պատկանել է, մեղմ ասած, ոչ պատահական անձանց: Այդ առիթով շրջանառվել են թե՛ «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, թե՛ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունները, թե՛ այլ հնչեղ անուններ: Իհարկե, որևէ փաստական հաստատում, որ ընկերությունը պատկանում է նրանցից որևէ մեկին, չի եղել, չկա: Սակայն միևնույն ժամանակ հանրային համոզումը, որ խոսքը պատահական մարդու պատկանող ընկերության մասին չէ, գալիս է Հայաստանում նախկինում կառավարող համակարգի բնույթից: Այդ համակարգում մեծ փողերի առնչվող որևէ ոլորտ չէր կարող հայտնվել պատահական մարդու ձեռքին:

Մեծ հաշվով որևէ կերպ էական էլ չէ, թե հատկապես ում է պատկանում այդ ընկերությունը: Էականն այն է, թե այն փող վերցնելով քաղաքացիներից՝ որքանով է հավուր պատշաճի, առանց թերացումների կատարում իր պարտականությունը, ապահովում քաղաքացիների, այսպես ասած, գազային անվտանգությունը: Ի վերջո, 21-րդ դարում այդ խնդիրը պետք է լուծել այնպես, որ քաղաքացիների, այսպես ասած, անփութության հետևանքով առաջացող ռիսկերն անգամ հնարավոր լինի չեզոքացնել և թույլ չտալ, որ լինեն շմոլ գազից բնակարանային թունավորումներ, առավել ևս՝ մահվան ելքով:

Այստեղ է, որ վարչապետի որոշումով ստեղծվող հանձնաժողովը ստանում է իսկապես կարևոր նշանակություն, որովհետև մարդիկ կանոնավոր վճարում են անվտանգության համար, բայց անվտանգությունը կարծես թե այդքան էլ կանոնավոր չէ: Պետք է հասկանալ, թե որտեղ է ընդհատվում շղթան, այն դեպքոմ, երբ անվտանգության առիթով փողի հոսքը կարծես թե իրականացվում է անընդհատ ու անխափան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում