«Տարածքների համաչափ զարգացման սկզբունքը նախկինում էլ հայտարարվել է, բայց մենք շատ հեռու ենք եղել այդ սկզբունքից: Այսօր մեր կառավարությունը և քաղաքական թիմը միտված է այդ սկզբունքի ոգեկոչմանը: Ինքս շատ մեծ խնդիրներ եմ տեսնում այդ բնագավառում, մասնավորապես, հաջորդ տարի էլ հավանաբար Երևան քաղաքում կունենանք անվճար մանկապարտեզներ, բայց Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղերի մանկապարտեզներ փակման եզրին են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով տարածքների համաչափ զարգացմանը: