Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հստակ երևում է՝ ով ում հետ է կապված. Կոպիտ սխալ կհամարեմ, եթե Բակո Սահակյանը կանգնի ինչ-որ մեկի կողքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

 

– Պարոն Բաբայան, Արցախում 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, բայց այս շրջանում ակտիվ, կարելի է ասել՝ նախընտրական հանդիպումներ են լինում, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվում։ Ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում, ի՞նչ ծրագրեր ունի Ձեր քաղաքական ուժը։

– Արցախում դեռևս նախընտրական քարոզարշավը չի սկսվել, բայց սկսվել է տարբեր քաղաքական ուժերի և հասարակության միջև ծանոթությունը։ Դա շատ բնական է, որովհետև մի շարք փոփոխություններ՝ հատկապես 2017 թվականին տեղի ունեցած հանրաքվեն,  արմատական փոփոխություններ մտցրին մեր ընտրական համակարգի մեջ։ Հիմա այլևս չկա մեծամասնական ընտրակարգ, բայց իմ խորին համոզմամբ՝ Արցախը դրան դեռ պատրաստ չէր, մեր այդ համակարգը դեռ պետք էր։ Բայց ժողովուրդը քվեարկեց, հիմա նոր համակարգով միայն կուսակցական ցուցակներով է ընտրություն հնարավոր։ Մարդիկ կային, որ իրենց եղած կուսակցությունների շարքում չէին տեսնում, և հիմա էլ փակվել է որևէ հնարավորություն մտնելու Ազգային ժողով, եթե իրենք որևէ կուսակցության անդամ չեն։ Դրա համար ձևավորվեցին նոր կուսակցություններ։ Հիմա 26-27 գրանցված կուսակցություն կա Արցախում, իհարկե ոչ բոլորն են հետագայում դառնալու կուսակցություն, սեզոնային բնույթ կրող ինչ-որ խմբեր կան։

Այնուամենայնիվ կան ուժեր, որոնք առանձին են ուզում գնալ  ընտրությունների, որևէ կուսակցության մաս չեն ուզում դառնալ, և բնական է, որ պետք է ներկայանան նաև հանրությանը, ասեն՝ այսպիսի ուժեր կան, դրա համար էլ հիմա այս ծանոթացման փուլն է Արցախում։

Մենք էլ մեր համախոհներով ենք ձևավորել կուսակցություն, որովհետև որևէ այլ կուսակցության կազմում մեզ չենք տեսնում և կարծում ենք, որ մեր ուժերը, այն հարգանք ու պատիվը, որ մեր կուսակցության անդամները վայելում են հասարակության լայն խավերի շրջանում, թույլ են տալիս առանձին գնալ ընտրությունների։ Մենք որևէ մեկի թշնամին չենք, բայց որևէ մեկի կցորդն էլ չենք լինելու երբևէ՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես քաղաքական ուժ։ Աշխատել ենք մեր պետության համար, աշխատել ենք պարկեշտ ձևով, որևէ չարաշահում չենք կատարել, որևէ հանցագործություն չենք կատարել, չենք ստանձնել այս կամ այն պատասխանատու պաշտոնը՝ եթե համապատասխան որակներ չենք ունեցել։ Այդ ամենը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին որ կանք՝ ո՛չ թշնամի ենք որևէ մեկին, ոչ էլ կցորդ։ Հետևաբար մենք մտել ենք քաղաքական դաշտ ու ունենք հստակ նպատակ՝ մեր երկրում դառնալու ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը։ Տվյալ դեպքում 100 տոկոսով որոշված է, որ մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահականը դեռևս քննարկման  փուլում է, տեսնենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու։ Իհարկե, հանրությանն այդ մասին տեղյակ կպահենք։

– Կա նաև մտահոգություն, որ Ձեր նշած կուսակցությունները որոշակի նպատակով են բացվում՝ ձայները փոշիացնելու համար։ Դա հնարավո՞ր տարբերակ է։

– Գիտեք՝ որպեսզի նման բան մենք հստակ ասենք, տվյալներ են պետք։ Չնայած տեսականորեն չեմ բացառում՝ որոշ ուժեր կուզենային ստեղծել այս կամ այն նոր ուժը, որպեսզի ինչ-որ ձայներ վերցնեն որոշակի ընտրազանգվածից։ Դա միշտ էլ տեղի է ունեցել ցանկացած երկրում ցանկացած ընտրության ժամանակ։ Բայց կարծում եմ, որ լուրջ քաղաքական ուժերը պետք է նաև սա հաշվի առնեն ու դիմակայեն ցանկացած այսպիսի փորձի։ Նույնիսկ եթե այս ուժերը արհեստականորեն չեն ձևավորված, ինչ-որ ձայներ վերցնելու են որոշ ուժեր, ու դրան պետք է պատրաստ լինել, դա լուրջ քաղաքական ուժերին չպետք է մտահոգի։ Պետք չէ դա բացառել, իհարկե, քաղաքականությունն այդպիսի բան է։ Հստակ երևում է՝ ով ում հետ է կապված, նույնիսկ եթե իրար հետ փորձում են հրապարակայնորեն չմերձենալ։ Դա կապ չունի, փոքր երկիր է, շատերը շատերին ճանաչում են, ու այս տեսանկյունից թեպետ կարող է ազդեցություն ունենալ, դա չպետք է որևէ մեկին վհատեցնի, եթե նրանք ուժեղ քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր են։ Հետո կուսակցությունը լոկ մեկ ընտրության համար չի ստեղծվում, մենք մեր առջև նպատակ ենք դրել երկարատև ծառայության մեր ժողովրդին՝ լինի դա ընտրություններում պայքար, թե պայքար մեր գաղափարների համար։

– Նախագահական ընտրություններում երկրորդ փուլը շատերը չեն բացառում, եթե իշխանական  գործիչներից առաջադրվեն բոլոր նրանք, ում անունները մամուլում շրջանառվում են։ Այսինքն՝ հնարավոր չի լինի հավաքել 50+1 տոկոս ձայն։ Ի՞նչ տեսակետ ունեք այս վարկածի մասին։

– Ժամանակը ցույց կտա՝ արդյոք կլինի՞ երկրորդ փուլ, թե՞ ոչ։ Բայց ես ճիշտ չէի համարի «իշխանական» ձևակերպումը, ո՞վ է իշխանական. իշխանությունը գնում է։

– Նրանք, ովքեր հիմա պաշտոն ունեն կամ լավ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ։

– Դրան պետք է վերապահումով վերաբերվել։ Տարիներ շարունակ իշխանության մաս են կազմել, հիմա՝ ոչ, ո՞նց որակենք իշխանություն, դա չափանիշ չպետք է լինի։ Ընդհանրապես իշխանություն հասկացությունը հիմա կամ իշխանական ձևակերպումը ճիշտ չէ, գործող իշխանական բուրգը փոխվելու է։ Նրանց պետք է ոչ թե իշխանական դիտարկենք, այլ պարզապես այս կամ այն գործչի կենսագրականը պետք է նայենք։ Հիմա իմ կենսագրությունում էլ կա՝ ես արտգործնախարարությունում եմ աշխատել, նաև՝ նախագահականում, դասավանդում եմ՝ հիմա ի՞նչ, ես իշխանակա՞ն թեկնածու եմ, ես ժողովրդի մի մասնիկն եմ, ծառայել եմ իմ ժողովրդին, չեմ եղել որևէ մեկի կցորդը, ինձ չեն բերել դրել այս կամ այն պաշտոնի, որովհետև ինչ-որ մեկի բարեկամն եմ։ Ես գիտությունների դոկտոր եմ, երեք համալսարան եմ ավարտել, բա որտե՞ղ պետք է աշխատեի, պետք է իմ ժողովրդին ծառայեի։ Նման ձևակերպումը ոչ միայն վիրավորական է, այլև ճիշտ չէ։

– Հայտնի է, որ Բակո Սահակյանը չի առաջադրվելու այս ընտրություններում, իսկ ո՞ւմ է  սատարելու. մամուլում ամենատարբեր վարկածներ են շրջանառվում։

– Ես կարծում եմ, որ դա առհասարակ ճիշտ չէ։ Նույնիսկ եթե գործող նախագահին մնացել է ծառայության մեկ օր, նա պետք է լիակատար անաչառություն ցուցաբերի։ Ինքը, որպես երկրի նախագահ, նույնիսկ եթե մեկ րոպե է մնացել՝ պետք է լինի Սահմանադրության, բաց ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը։ Ի՞նչ է նշանակում՝ նա հայտարարի, թե ում է սատարելու։ Միգուցե հոգում կամ ընտրախցիկի մեջ նա ինչ-որ մեկին ընտրի, դա բնական է, բայց հայտարարել կամ կանգնել այս կամ այն թեկնածուի կողքը՝ Սահմանադրության կոպիտ խախտում է։ Սա իմ անձնական դիրքորոշումն է. որպես նախագահ՝ պետք է անաչառ լինի, որպես մարդ՝ կարող է ունենալ իր թեկնածուն, բայց դա պետք է լինի գաղտնի քվեարկություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում