Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի վերադարձը թուրքական՝ վճռորոշ դիմակայությունում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում վաղը «Ռոման» կհյուրընկալվի թուրքական «Բաշաքշեհիրին»: Սպասվում է, որ այս մրցավեճում տևական դադարից հետո խաղադաշտ կվերադառնա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Մխիթարյանը պատրաստ է վաղվա խաղին և ամենայն հավանականությամբ խաղաժամանակ կստանա։

«Ամեն ինչ ներդնելով: Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»,- թվիթերյան իր էջում երեկ գրել էր Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին: Առաջին բուժզննումից հետո իտալական ակումբը տեղեկացրեց, որ հայ ֆուտբոլիստը շարք կվերադառնա 20 օրից։ Հայ երկրպագուները նույնիսկ հույսեր էին փայփայում, որ Մխիթարյանը կկարողանա Հայաստանի ազգային հավաքականին օգնել 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ մրցավեճում։ Այնուհետև պարզ դարձավ, որ Մխիթարյանի վնասվածքն ավելի քան լուրջ է։ Նոյեմբերի 14-ից նա մարզվում է «Ռոմայի» ընդհանուր խմբում, սակայն վերջին հանդիպումներում իր թիմի հայտացուցակում չկար։

Ներկայում «Ռոման» կադրային լուրջ խնդիրներ ունի, և Մխիթարյանի վերադարձը ուղղակի անհրաժեշտություն է իտալական ակումբի համար։ Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած Ա սերիայի 13-րդ տուրի «Բրեշիայի» հետ հանդիպումից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, անդրադառնալով կադրային խնդիրներին, մասնավորապես ասել էր. «Սպինացոլան պատրաստ չէ, նա նոր է սկսել մարզվել: Մխիթարյանը ֆիզիկապես վերականգնվել է, բայց դեռ պատրաստ չէ, հնարավոր է՝ հաջորդ խաղին մասնակցի: Պաստորեի մոտ ազդրի վնասվածք է, մենք որոշեցինք, որ նա չմասնակցի վաղվա խաղին, բայց Պելեգրինին պատրաստ է»։

Նշենք, որ «Բաշաքշեհիրի» հետ հանդիպումը «Ռոմայի» համար կարող է վճռորոշ լինել Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ թիմի առաջ խնդիր է դրվել նվաճել Եվրոպա լիգայի գավաթը, ինչպես նաև Ա սերիայում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում, ինչը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։

Ինչևէ, J ենթախմբում 4-րդ տուրից հետո «Ռոման» այս պահին միայն երրորդ հորիզոնականում է։ Ֆոնսեկայի թիմին հաջողվել է վաստակել 5 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որն այս պահին երկրորդն է։ Լրացուցիչ ցուցանիշներով գերմանական ակումբը առավելություն ունի «Ռոմայի» նկատմամբ։ Մասնավորապես, Հռոմում ոչ-ոքի՝ 1։1 խաղալուց հետո «Բորուսիան» սեփական հարկի տակ առավելության էր հասել 2։1 հաշվով։ Մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է հենց «Բաշաքշեհիրը», որը հավակնում է դառնալ մրցաշարի գլխավոր հայտնություններից մեկը։

Եվ այսպես, եթե վաղը թուրքական թիմին հաջողվի հաղթել, իսկ խմբի մյուս խաղում «Բորուսիան» առավելության հասնի ավստրիական «Վոլֆսբերգերի» նկատմամբ, ապա վերջին տուրից առաջ «Ռոման» դուրս կմնա հետագա պայքարից։ Ավելի ստույգ՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար՝ «Բաշաքշեհիրն» ու «Բորուսիան» կապահովեն մասնակցությունը Եվրոպա լիգայի փլեյ-օֆում։ Նշենք, սակայն, որ փլեյ-օֆ դուրս գալու տեսական հնարավորություն ունի նաև «Վոնֆսբերգերը», որը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Խմբային փուլում 2-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 4։0 հաշվով առավելության էր հասել «Բաշաքշեհիրի» նկատմամբ։ Հենրիխ Մխիթարյանը թեև հայտավորված էր այս հանդիպմանը, սակայն խաղաժամանակ չէր ստացել։ Հիշեցնենք, որ երբ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա», իտալացի լրագրողները մտահոգություն ունեին, որ հայ ֆուտբոլիստը քաղաքական դրդապատճառներով կարող է չմասնակցել «Բաշաքշեհիրի» հետ Թուրքիայում կայանալիք հանդիպմանը։ Ի պատասխան մտահոգության՝ Մխիթարյանը մասնավորապես ասել էր. «Ես թուրքերի հետ խնդիր չեմ ունենա, քանի որ մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել այնտեղ, և ես այնտեղ եմ եղել որպես ֆուտբոլիստ: «Հայաստան-Թուրքիա»-ն նույնը չէ, ինչ «Հայաստան-Ադրբեջան»-ը: Այո՛, Թուրքիայի հետ կապված հին պատմություն կա, բայց այնտեղ մարդիկ մոռացել են այդ մասին: Ես Թուրքիայում երբեք խնդիր չեմ ունեցել թե՛ մրցաշրջանից առաջ կայացած հավաքներին, թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ: Չեմ կարծում, թե որևէ խնդիր կունենամ այնտեղ»:

Վաղվա խաղում բուքմեյքերները բարձր են գնահատում «Ռոմայի» հաղթանակի հնարավորությունը։ Մասնավորապես, հյուրերի հաղթանակի համար սահմանված է 2.04 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3.84, իսկ «Բաշաքշեհիրի» հաղթանակը՝ 3.66 գործակցով։ «Բաշաքշեհիր»-«Ռոմա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21։55-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում