Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության նախապատրաստելը գեղեցիկ խոսքեր են. Մոսկվան այլ՝ հեռահար նպատակ ունի

«Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստում են խաղաղության». այսպիսի վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությանը հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների մասին՝ ռուսաստանյան պարբերականը գրել է, թե փոխանակումը տեղի է ունեցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրի շրջանակում, որը Բաքուն և Երևանը համաձայնեցրել էին 2019 թվականի հունվարին Փարիզում:

«Կոմերսանտ»-ը նշում է, որ, ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների, այս ծրագիրը հնարավորություն է տվել կողմերին ընթացիկ տարում հասնելու որոշակի տեղաշարժերի հումանիտար ուղղությամբ. «Խոսքն առաջին հերթին բանտարկյալների փոխանակման մասին է: Այսպես, հուլիսին Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը կարողացան հայրենիք վերադառնալ»:

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Կոմերսանտ»-ին ասել է, որ շփման գծում փոխհրաձգությունների թվի նվազումը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ծրագրի իրականացման արդյունքն է:

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով, սակայն, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը որպես բանաձև հայտնի է դեռևս 2001 թվականից՝ Քի Ուեսթյան բանակցությունների շրջանից, բայց ընդամենը գեղեցիկ խոսքեր են, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է հնչեն միջնորդների ելույթներում՝ որպես բարի կամքի դրսևորում: «Բայց այսօր դրանք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը բոլորովին միտք չունի որևէ կերպ ճանաչելու Արցախի հայապատկանությունն ու հայության իրավունքն առհասարակ իր հայրենիքում պետականություն ունենալու հարցում։ Ադրբեջան ասելով ես ինքնըստինքյան նկատի ունեմ նաև Թուրքիային, ուստի դրանք մնալու են սոսկ բարի ցանկություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ իրական արդյունքները, հրադադարի գծի երկայնքով ընդհանուր զոհերի նվազումը կապված են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և Հայաստանի շատ ավելի կենսունակ և ապագայի հեռանկար ունենալու հանգամանքի հետ։

Ինչ վերաբերում է ռուսական պարբերականով նման կարծիք հնչեցնելուն և մեր այն դիտարկմանը, որ ռուսական մամուլը հիմնականում պատահական ոչինչ չի գրում և սովորաբար հենց պետական քաղաքականությունն է արտացոլում, Ալեքսանդր Քանանյանն արձագանքեց. «Ռուսաստանի Դաշնության առնվազն վերջին երկու տասնամյակում, իսկ իրականում՝ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, գլխավոր երազանքը եղել է Արցախյան հակամարտության գոտում «խաղաղարար» զորքեր տեղակայելը և այդպիսով Արցախի նկատմամբ ռազմաքաղաքական վերահսկողություն ունենալը։ Բնականաբար, հայկական կողմի համար դա բացարձակապես անընդունելի ու պետականակործան տարբերակ է։ Մերոնք անգամ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ապապետական տարիներին առանձնապես ոգևորված չեն եղել այդպիսի հեռանկարով, բայց և իրենց թույլ դիրքերից ելնելով դա չէին էլ բացառում»։

Ալեքսանդր Քանանյանի դիտարկմամբ՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին խոսակցությունները, բացի ընդհանուր ֆոնային բաղադրիչներից, ունեն նաև մեկ այլ նպատակ. «Հարուցել հավելյալ կասկածամտություն Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ՝ ցույց տալու, թե իբր նրանք ևս պատրաստ են մոտ ապագայում գնալ լուրջ և կործանարար զիջումների։ Այսինքն՝ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ արցախյան դիրքորոշումների հարցում կոշտությունը կասկածի տակ դնելու անուղղակի քարոզչական մեխանիզմ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում