Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իշխանության ներսում կա մրցակցություն, թե ով է ավելի ուժեղ ազդեցություն ունենալու Փաշինյանի մոտ

Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխող համակարգի ներկայացուցիչները վարչապետ Փաշինյանին պարբերաբար մեղադրում էին այն բանում, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանի «նախագիծն» է և փորձում է վերարտադրել նրա քաղաքականությունը: Միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչներն էլ մեղադրանք հնչեցրին Փաշինյանի հասցեին, երբ նա քաղաքական գնահատականի շրջանակ սահմանեց նաև 1996  թվականը:

Իսկ թե ինչու ներառվեց 1996 թվականը ևս՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Հենց թեկուզ այն պատճառով, որ Փաշինյանին անընդհատ կապում են առաջին նախագահի և նրա շրջապատի հետ: Երկրորդ պատճառն այն է, որ այսօրվա իշխանության ձևաչափը բավականին բազմավեկտոր է, այսինքն՝ ստեղծվել է հետհեղափոխական սկզբունքով, և յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը այս կամ այն չափով մասնակցել է հեղափոխական պրոցեսին և իր մասնաբաժինն է ստացել իշխանության մեջ, ունի տարբեր գաղափարախոսություններ, ծագումնաբանություններ և նույնիսկ նպատակներ: Եվ այս ուժերի միջև այս կամ այն խնդրի շուրջ վաղ թե ուշ պետք է ձևավորվեին տարաձայնություններ: Նաև կարծում եմ, որ իշխանության ներսում էլ տարբեր թևերի միջև կա մրցակցություն, թե ով է ավելի ուժեղ ազդեցություն ունենալու Փաշինյանի մոտ»:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ փորձում է համոզել հանրությանը կամ քաղաքական շրջանակներին, որ ինքը լիովին զերծ է մնում որևէ ազդեցությունից կամ փորձում է բալանսի բերել այդ ազդեցությունները. «Ես չեմ բացառում, որ հիմա ներքին, այսպես ասած, մրցակցություն էր սկսվել, և գուցե տերպետրոսյանական այդ թիմը իր պահանջներն ավելի էր խստացնում, և Փաշինյանը բաց չի թողել պատեհ առիթը իր վերաբերմունքը ցույց տալու»:

«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն էլ կարծում է, որ պարզելու համար, թե որքանով է Նիկոլ Փաշինյանը տերպետրոսյանական ծրագիր, պետք է համադրել նրանց երկուսի տեսլականները. «Եթե կարող ենք ինչ-որ չափով գնահատական տալ և հնարավորինս սահմանել, թե որն է առաջին նախագահի ռազմավարությունը և պետության տեսլականը, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում, ցավոք, դա անել չենք կարող»:

Նրա խոսքով՝ Հայաստանում առկա դիսկուրսը ցավալիորեն ցածրագույն մակարդակի վրա է. «Ոչ ոք չի խոսում գաղափարների, տեսլականների մասին, խոսում են, թե այս մարդը ում «պրոյեկտն է», այն մարդը՝ ում: Մենք պետք է սրանից անցում կատարենք այս ոլորապտույտից դուրս գալու համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում