Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Գլխավոր քաղաքական մարտահրավերն առաջիկայում. լինելու է շատ բարդ

Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը: Այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ Հարությունյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած թեկնածուն է: Այսինքն՝ ֆորմալ իմաստով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ դառնում է ընդդիմության ներկայացուցիչը: Ինչու ֆորմալ իմաստով, որովհետև լինելով խորհրդարանում որպես ընդդիմություն դիրքավորված ուժ, «Լուսավոր Հայաստանի» դե ֆակտո ընդդիմադիր դիրքը, մեծ հաշվով, հարաբերական է, քանի որ ներկայումս ընդդիմության դիրքերը «նվաճել» է նախկին իշխող համակարգը, և խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները, խոշոր հաշվով, ֆորմալ իմաստով են ընդդիմություն: Դե ֆակտո նրանք գործնականում չունեն ազդեցություն ներքաղաքական գործընթացի տրամաբանության վրա: Դա, ի դեպ, միայն խորհրդարանական ընդդիմության խնդիրը չէ, այլ ընդհանրապես նախկին համակարգից դուրս որևէ ուժի, որը հավակնում է Հայաստանում մասնակցել քաղաքական մրցակցության:

Այդուհանդերձ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում, այսպես ասած, ոչ իշխանության ներկայացուցչի հանգամանքը կարող է որոշակի դեր ունենալ այդ հանձնաժողովի աշխատանքը առավել, այսպես ասած, հակակշռված և անկախ դարձնելու, ըստ այդմ, արդյունավետությանը նպաստելու համար: Միաժամանակ պետք չէ բացառել նաև դրա ազդեցությունը «Լուսավոր Հայաստանի» քաղաքական դերակատարման որոշակի աստիճանի աճի առումով: Ընդ որում պետք չէ բացառել և այն, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրությունն այդ իմաստով երկակի քաղաքական որոշում էր, որի նպատակներից մյուսն էլ գուցե ԼՀԿ քաղաքական դերի որոշակի խթանումն էր, իրավիճակի, այսպես ասած, ընդդիմադիր դաշտի շատ թե քիչ բալանսավորման համար: Այդուհանդերձ, անհրաժեշտ է թերևս արձանագրել գլխավորը:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում անկախ կառույցի գոյությունը, իհարկե, կարևոր է, ու այդ տեսանկյունից ոչ իշխանական թեկնածուի ընտրությունը՝ որպես հանձնաժողովի նախագահ, նույնպես ողջունելի է: Սակայն խոշոր հաշվով կա թե՛ ընդդիմության հնարավորությունների, թե՛ նաև իշխանության պատասխանատվության մի առանցքային նշաձող՝ ընտրական ինստիտուտի աշխատանքը: Եթե երկրում կա ընտրական ինստիտուտի աշխատանք, օրենքի, արդարության, ազատ մրցակցության, իրավահավասարության տրամաբանությամբ, ապա «ընդդիմության վերահսկողական ֆունկցիա» ասվածը դառնում է պարզապես ավելորդ տերմինաբանություն: Ընդդիմության վերահսկողական գլխավոր ֆունկցիան ընտրությամբ իշխանության գալու հնարավորությունն է: Հայաստանի գլխավոր քաղաքական մարտահրավերը, որ առկա է հեղափոխությունից հետո, հենց այդ ֆունկցիայի ապահովումն է: Իհարկե, այդ շղթայում կարող է կարևոր դեր ունենալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն դերերից միայն մեկը: Հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին արտահերթ ընտրությունը անցկացվել է գրեթե անթերի, սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը հեղափոխությամբ անցկացված ընտրության մասին է, որտեղ փաստացի իշխանություն դարձած հեղափոխական ուժը ինքնին չուներ որևէ բան կեղծելու մոտիվ անգամ, և խնդիրն ընդամենը թույլ չտալն էր, որ այլ շահագրգիռ ուժեր, այսպես ասած, ստվեր գցեին ընտրության վրա կամ փորձեին իրենց կապերն ու մեխանիզմներն օգտագործել ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Սակայն անկասկած է, որ այլ է լինելու հաջորդ ընտրությունը՝ լինի հերթական, թե արտահերթ, քանի որ օբյեկտիվորեն փոխվում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունը: Իսկ դա նշանակում է, որ փոխվում է արդեն ընտրական գործընթացը կազմակերպող իշխանության մոտիվացիաների բաղադրությունն ու կառուցվածքը: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում այլևս չի լինելու հակառակ հանրության ձևավորվող իշխանություն: Դա ողջունելի պատասխանատվություն է, սակայն խնդիրն այն է, որ իշխանությունն իր կառուցվածքով, քաղաքականությունն իր կառուցվածքով շատ բազմաշերտ, ոչ միարժեք իրողություններ են և, ըստ այդմ, գլխավոր մարտահրավերը Հայաստանում հաջորդ ընտրական գործընթացում օրինականության և իրավականության կամքի դրսևորումն ու իրագործումն է: Մինչ այդ, սակայն, կա իհարկե մեկ այլ մարտահրավեր, որպես այդ խնդրի նախաշեմ՝ Հայաստանում գաղափարապես և որակապես մրցունակ ընդդիմադիր ուժի ձևավորումը: Առանց դրա լինելու է շատ բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում