Անկարան մտադիր է օգտագործել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները՝ անկախ ՆԱՏՕ-ի համակարգերից։ Այս մասին Բեռլինում արտաքին քաղաքականության համաժողովի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մենք դեռ աշխատում ենք տեխնիկական մանրուքների շուրջ։ C-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի անվտանգության կամ ՀՕՊն համակարգերում։ Այն անկախ կմնա ՀՕՊ համակարգից։ Այդ հարցի շուրջ անհանգստությունը կարող է նվազեցվել»,-ասել է նա։