Բոլիվիայի անցումային կառավարությունը ԱՄՆ-ում հանրապետության դեսպան է նշանակել։ Այս մասին հարավամերիկյան երկրի ԱԳՆ-ն հայտնել է Twitter-ում։
«ԱԳՆ ղեկավար Կարեն Լոնգարիկը Ուոլթեր Օսկար Սերատեին նշանակել է ԱՄՆ-ում նոր արտակարգ և լիազոր դեսպան»,-ասվում է հաղորդագրությունում։
Մինչ այդ Սերատեն զբաղեցրել է ՄԱԿ-ին առընթեր Բոլիվիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2008-ին Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Լա Պասում ԱՄՆ դեսպանին «պերսոնան նոն գրատա» է հայտարարել՝ նրան մեղադրելով ընդդիմությանը ֆինանսավորելու և անկարգություններին աջակցելու համար։