Թերթը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ։
«Թամամյանի կալանքի հերթական ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Նա անազատության մեջ է մարտի 24-ից: Երեկվա դրությամբ Կենտրոնի դատարանը միջնորդության քննության օր չէր նշանակել: ՀՔԾ-ից մեզ տեղեկացրին նաև, որ սույն գործով նախաքննության ժամկետը լրանում է սեպտեմբերի 10-ին, սակայն հնարավոր է, որ մինչ այդ քննությունը չավարտվի, և նախաքննության ժամկետը նույնպես երկարաձգվի: Հովհ. Թամամյանը մեղադրվում է ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«ՀՔԾ-ից երեկ հայտնեցին, որ գործի շրջանակներում նոր ձերբակալածներ չկան: Թամամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում»: