«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, տևական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։
Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց և ԱԺ ուղարկվեց դատավորների բարեվարքության գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, վեթինգն իրականացվելու է փուլային տարբերակով, այսպես ասած՝ պիլոտային ռեժիմով։
Թերթին տեղեկություններ են հասել, որ նախնական փուլում ուսումնասիրվելու է դատարանների նախագահների բարեվարքությունը, հետո միայն մյուս դատավորները ևս աստիճանաբար կանցնեն վեթինգի «թրի տակով»։
Այստեղ առաջինները կլինեն առավել անկախ, ըստ այդմ էլ, իշխանություններին անհաճո դատավորները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: