Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Թե ինչ պատահեց, երբ գնացին «Գինդ»-ի հայտարարության հետքերով ու տոկոսով փող վերցրին

2005թ․ «Գինդ» շաբաթաթերթում կարդացած մի հայտարարություն ճակատագրական է դառնում ՀՀ քաղաքացի Արմեն Արզումանյանի համար։

«Այնտեղ գրված էր, որ անշարժ գույքի գրավի դիմաց պատրաստ են տրամադրել հինգ տոկոսով գումար։ Մենք չենք ճանաչել հայտարարության հեղինակին՝ Հրանտ Կարապետյանին, պատահական զանգել ենք «Գինդ» թերթ։ Հետո երեք ամսվա տոկոս տվել ենք, դատարանի վճռով փաստաթղթերում կա, որ 6000 ԱՄՆ դոլար վերցրել ենք, 8000 ԱՄՆ դոլար ենք վերադարձրել 2010թ․։ Արաբկիր վարչական շրջանի նախկին դատախազ Գրիշա Միքայելյանն ասաց, որ այդ գումարը տամ։ Ծանոթ-բարեկամներին դիմելով՝ մի կերպ այդ գումարը հայթայթել եմ, տվել»,- պատմում է Արմեն Արզումանյանը, որին իր ընտանիքի հետ վտարել են ամիսներ առաջ։ Հիմա նրանք ապրում են՝ որտեղ պատահի։ Սակայն սրանով էլ պատմությունը չի ավարտվել, քանի որ սպասվում է, որ Երևանի Արաբկիրի 19 փողոցի թիվ 10 ա տնից վտարեն նաև իր տարեց հորեղբորը՝ դստեր և նրա անչափահաս երեխայի հետ։

Ծանոթանալով դատական տարբեր ատյանների կայացրած վճիռներին՝ բախվում ենք մի խուճուճ պատմության։

Դեռևս 2010թ․ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է Հրանտ Կարապետյանի հայցն ընդդեմ Արմեն Արզումանյանի, Մարիաննա Արզումանյանի, Քրիստինե Արզումանյանի, Համլետ Արզումանյանի և Գոհար Ասլանյանի՝ բնակելի տարածությունից վտարելու պահանջի մասին։ Քննել է նաև հակընդդեմ հայցը՝ Համլետ Արզումանյանն՝ ընդդեմ Հրանտ Կարապետյանի, Արմեն Արզումանյանի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Արման Գրիգորյանի, Երևանի «Կենտրոն» տարածքի նոտարական գրասենյակի նոտար՝ Ն․Սարգսյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիր տարածքային ստորաբաժանման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Արման Գրիգորյանի որոշումը, Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Ն․ Սարգսյանի կողմից վավերացված անշարժ գույքի հանձնման պայմանագիրը և դրանց հիման վրա անշարժ գույքի կադաստրի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման՝ Հրանտ Կարապետյանի անունով պետական գրանցումը, անշարժ գույքի հանձնման պայմանագիրը և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։

Դատարանը վճռել է հաստատել հաշտության համաձայնագիր, որով Արմեն Արզումանյանը պարտավորվում է Հրանտ Կարապետյանին վճարել 13000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար, որից 8000 ԱՄՆ դոլարը վճարել մինչև սույն հաշտության համաձայնության հաստատումը դատարանի կողմից, իսկ մնացած 5000 ԱՄՆ դոլարը հետևյալ կարգով՝ 2000 ԱՄՆ դոլար վճարել Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի թիվ 10 ա հասցեի տան սեփականության իրավունքի վկայագիրն իր անունով ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ մնացած 3000 ԱՄՆ դոլարը՝ մեկ տարվա ընթացքում։ Դատարանը Արմեն Արզումանյանին պարտավորեցրել է նաև հրաժարվել ՀՀ բոլոր դատական ատյաններում ներկայացրած հայցերից և բողոքներից, և հետագայում պահանջներ չներկայացնել Հրանտ Կարապետյանին, հրաժարվել Արաբկիրի ոստիկանության իրավապահ այլ մարմիններում ներկայացրած իր բոլոր բողոքներից և դիմումներից Հրանտ Կարապետյանի դեմ, առանց Հրանտ Կարապետյանի համաձայնության չկատարել որևէ գործարք Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի թիվ 10 ա տան նկատմամբ (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, գրավ և այլն)։ Իր հերթին էլ Հրանտ Կարապետյանը պարտավորվում է զիջել Արմեն Արզումանյանին իր նկատմամբ ունեցած բոլոր պարտքերը, բացի 13000 ԱՄՆ դոլարից, հրաժարվել դատական ատյաններում իր ներկայացրած բոլոր պահանջներից և հետագայում, բացի սույն հաշտության համաձայնությամբ Արզումանյանի ստանձնած պարտավորության կատարման պահանջից, չներկայացնել որևէ պահանջ Արզումանյանի նկատմամբ։ Նա պարտավորվում է նաև Երևան քաղաքի Արաբկիր 19 փողոցի թիվ 10 ա սեփականության իրավունքից իրեն պատկանող տունը նվիրատվությամբ փոխել Արզումանյանի անվամբ, այդ տան նկատմամբ եղած արգելանքը հանվելուց անմիջապես հետո։

Իսկ Համլետ Արզումանյանը, Քրիստինա Արզումանյանը, Գոհար Ասլանյանը, Մարիաննա Արզումանյանը համաձայնել են հաշտության պայմաններին։
Ավելի ուշ հայտնվում է նաև տոկոսով փող տվող ոմն Լևոն Չարխիֆալակյան, որը պահանջում է սեփականության իրավունքով իրեն պատկանող նույն Արաբկիր 19-րդ փողոցի թիվ 10/2 հասցեում գտնվող անշարժ գույքն Արմեն և Մարիաննա Արզումանյանների, Գոհար Ասլանյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել սեփականատիրոջ իրավունքի հիմքով, ներխուժումը վերացնել՝ վտարել անշարժ գույքի տարածքից ապօրինի տիրապետողներին։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21․06․2017թ․ վճռով էլ հայցը բավարարվում է, իսկ 24․05․2018թ․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժում է Արմեն Արզումանյանի բողոքը, ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնում անփոփոխ։

21․5․2019թ․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է Արմեն Արզումանյանի 83-ամյա հորեղբոր՝ Համլետ Արզումանյանի հայցն՝ ընդդեմ Լևոն Չարխիֆալակյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։ Դատարանը որոշել է որպես հայցի ապահովման միջոց՝ ՀՀ ոստիկանությանն արգելել Երևան քաղաքի Արաբկիր 19 փողոցի թիվ 10 ա տան նկատմամբ կատարել որևէ գործողություն։ Իսկ մնացած մասով մերժել է միջնորդությունը։

Արմեն Արզումանյանն ասում է, որ իրենք ոչ ոքի պարտք չեն, իսկ հաշտության համաձայնագիրն էլ չի կատարել Հրանտ Կարապետյանը, ինքը կատարել է, իր տոկոսները վճարել է։

«Ես այդ գումարը հավաքել եմ պարտքերով, վճարել, սակայն իմ տունը ինձ տալու փոխարեն այն վաճառել են Լևոն Չարխիֆալակյանին։ Ես որ դատարանում իրեն տեսնեմ էլ՝ չեմ ճանաչի։ ԴԱՀԿ-ն եկել է, ես առանց ղալմաղալի դուրս եմ եկել։ Չարխիֆալակյանն էլ ասել է, որ այդ տունն իրեն պետք չէ, վաճառելու է։ Տան առաջին հարկը սեփականության վկայականով ինձ է պատկանում, երկրորդ հարկը՝ իմ հորեղբայր Համլետ Արզումանյանին, հողամասը, նկուղը, դալանն ընդհանուր են»,- ասաց 1in.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում