Wednesday, 24 04 2024
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր

Մոսկվան դարձել է Մարտի 1-ով անցնող մեղադրյալների պատսպարվելու միակ տեղը. Ինչ շահ է հետապնդում Կրեմլը

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հարցազրույցի բովանդակությունից կարելի է արձանագրել, որ մենք շուտով կունենանք հետախուզման մեջ գտնվող հերթական հայտնի մեղադրյալը»,- կարծում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրան 48 ժամ է տվել ներկայանալու նախաքննական մարմնին։ Կոստանյանը արդեն իսկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում 48 ժամվա ընթացքում ներկայանալ նախաքննական մարմնին, քանի որ Մոսկվայում ունի աշխատանքային պայմանագիր, դասավանդում է և մինչև կիսամյակի ավարտ չի կարողանա գալ. «Ես բազմաթիվ անգամներ՝ այդ թվում հրապարակային, այդ թվում քննիչի հետ պայմանավորվածության արդյունքում, հայտնել եմ, որ ես ունեմ սեմեստր, պարտավորություն, և սեմեստրն ավարտելուց հետո ինքս պատրաստակամություն հայտնեցի, որ ներկայանալու եմ: Այս հրատապությունը ինձ համար կանխատեսելի էր, բայց ոչ ողջամիտ և ոչ նորմալ իրավական տեսակետից: Ո՞րն էր անհրաժեշտությունը նման հրատապության, սա է աբսուրդ: Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ այստեղ արհեստականություն կա: Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, և ես հրապարակային էի հայտարարել, որ միանշանակ վերադառնալու եմ, իմ պարտավորությունները կատարելու եմ: Ինչո՞ւ… որովհետև ես գիտեմ և ենթադրում եմ ողջամտորեն, որ եթե ես գամ երկիր, առնվազն դրանից հետո ինձ թույլ չեն տալու, որ ես երկրից դուրս գամ: Հետևաբար ես բացատրեցի, որ երբ իմ պարտավորությունները կատարեմ, կվերադառնամ»,- ասել է Կոստանյանը։

Հարցին՝ դեկտեմբերի վերջին կգա՞ Հայաստան, Կոստանյանը պատասխանել է. «Ես ձեռք եմ բերում պայմանավորվածություն, ավելին՝ ես հայտնում եմ իմ գալու բոլոր վերջնաժամկետները: Սենց հրատապ, 48 ժամ առաջադրելը ինձ համար արհեստականություն է մեխանիկորեն առաջացնում:

Ես տեսնում եմ, որ էս գործընթացն է արհեստականորեն արվում»:

Գևորգ Կոստանյանի հայտարարությանը երեկ արձագանքել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նա նշել է, որ եթե 48 ժամվա մեջ Կոստանյանը չներկայանա, իրենք կգործեն ըստ օրենքի։

Սասուն Խաչատրյանը նաև ասել է՝ խնդիր է, որ Մարտի 1-ի գործով կարևոր մեղադրյալները Հայաստանում չեն, և նրանց մեղադրանք է առաջադրվում այն ժամանակ, երբ անձը այլևս Հայաստանում չի լինում, բայց այդ իրավիճակը, ըստ Խաչատրյանի, առաջանում է այն պատճառով, որ միայն նոր են բավարար ապացույցներ ձեռք բերվում անձանց մեղադրանք առաջադրելու համար։

Հիշեցնենք, որ մՄարտի 1-ի քրեական գործով առանցքային մեղադրյալներից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, ներկայումս գտնվում է Ռուսաստանում, և արտահանձնում չի իրականացվում։

Ռուսաստանում է ապաստանել նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով այժմ մեղադրյալ Վահագն Հարությունյանը, ով մեղադրվում է Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ռուսաստանում է գտնվում նաև օֆշորային սկանդալի առանցքային դերակատար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նախօրեին էլ Ռուսաստանում ձերբակալվեց և 40 օրով կալանավորվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը։ Նա էլ մեղադրվում է 2008-ին Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու համար։ Լրատվամիջոցներն արդեն գրում են, որ Ռուսաստանը Հայաստանին չի արտահանձնի նաև Ալրաղացի Լյովիկին։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ Ռուսաստանն արդեն դարձել է Մարտի 1-ի և ՀՀ-ում տարբեր այլ քրեական հանցագործություններում ներգրավված անձանց պատսպարելու միակ տեղը։ «Հատկապես մարտի 1-ի հանցագործության հետ կապված անձանց մասով ՌԴ իշխանությունները շատ ավելի հետամուտ են գործով ներգրավված մեղադրյալներին հովանավորելու և քրեական արդարադատությունից նրանց զերծ պահելու առումով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ որն է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներին իր երկրում պահելու և չարտահանձնելու Ռուսաստանի միտումը, պատճառը, Սաքունցը պատասխանեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով, որը հիմնված է որոշ օբյեկտիվ տվյալների վրա, Մարտի 1-ի գործողությունները սկսվել են Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցելությունից հետո։ Կրեմլն ամենայն հավանականությամբ մասնակցություն ունի ՀՀ քաղաքացու դեմ պետական ահաբեկչության գործում։ Իմ կարծիքով՝ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի ներկայիս գործելակերպը։ Իրենք չեն ցանկանում, որ քրեական գործը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ բացահայտվի։ Իրենք ստիպված են լինելու որոշ հարցերի պատասխաններ տալ, որոնք ի հայտ են գալու Մարտի 1-ի գործի քննության ընթացքում»։

Ի պատասխան հարցի՝ տեսնո՞ւմ է նախաքննական մարմնի թերացումն այն հարցում, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալները լքում են Հայաստանը, հետո նոր նրանց մեղադրանք է առաջադրվում, ասաց. «Ես չեմ կարող ասել՝ նախաքննական մարմինը, ասենք, 5 ամիս առաջ ունեցե՞լ է բավարար ապացույցներ այդ անձանց մեղադրանք առաջադրելու համար, թե՞ ոչ, բայց որ նկատվում է հստակ օրինաչափություն, արդեն մի քանի հոգու դեպքում նույն պատկերն ենք տեսնում՝ արդեն մտահոգիչ է, և հարցեր են առաջանում այն մասին, թե արդյոք նախաքննության ընթացքի մասին տեղեկությունների արտահոսք չի՞ լինում, և պայմանավորված գործողություններ չե՞ն կատարվում գործով մեղադրյալների հետ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները այս պահին չունենք, բայց նույնաբնույթ փաստերի համադրությունը նման կասկածները դարձնում է հիմնավոր»։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը, երբ նշանակվեց գլխավոր դատախազ, մեկ անգամ ընդունել էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին և խոստացել բացահայտել գործը։ Կոստանյանը նաև կոչով դիմել էր քաղաքացիներին Մարտի 1-ի գործով ունեցած ցանկացած տեղեկատվություն, տեսանյութ ներկայացնել նախաքննական մարմնին։ Հիմա նա նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, և ըստ նախաքննական մարմնի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը այցելել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում