Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Ավիշայ Քոեն, Take6. Մալխաս-75 միջոցառումների շարքը կվերածվի բացառիկ երաժշտական տոնի

Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը, որի շրջանակում նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Երևանում աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը ելույթ է ունենալու առաջին անգամ:
Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:

Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:

Հավելենք, որ Լևոն Մալխասյանը ծնվել է 1945թ. Երևանում: 1963թ. Երևանում կազմավորել է առաջին ջազ եռյակը, որը հետագայում անվանվել է «Լևոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որին ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ: 1998թ. Երևանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000թ.` երկրորդը, 2006թ.` երրորդը, որոնց շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչված բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն: 2006թ. եղել է «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն է: Բազմաթիվ ջազ մրցույթների դափնեկիր է: 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2008թ.` ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2007թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում