Նախագահ Թրամփն իր ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի աշխատավարձը նվիրաբերել է երկրում առկա ափիոիդային ճգնաժամի դեմ պայքարի համար:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչներից մեկի խոսքերով, նախագահը երրորդ եռամսյակում իրեն հասանելիք 100.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է առողջապահության փոխնախարարի գրասենյակին, որը համակարգում է առողջապահության ոլորտի դաշնային գործակալությունները և սոցիալական ծրագրերը, ներառյալ ԱՄՆ գլխավոր վիրաբույժի գրասենյակը:
Սպիտակ տունը հայտարարում է, որ միջոցները տրամադրվելու են «օփիոիդային ճգնաժամի դեմ շարունակական պայքարի համար»: