Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Ռոբերտ Քոչարյանի «երազախաբությունը»․ որտեղից է այն սնուցվում

Դատավոր Աննա Դանիբեկյանը այսօր հրապարակել է դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին միջնորդության որոշումը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատախազ Բիշարյանի բացարկի մասին։ Փաստաբանի խոսքերով՝ դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումների ժամանակ Բիշարյանը հիմքեր չէր տեսնում Քոչարյանին անգամ որպես վկա հարցաքննելու համար։ «Հետագայում դատախազը հանկարծ ձերբակալության հիմքեր տեսավ։ Թեև հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել մեղադրանքի համար, հայտնի էին նաև նախկինում՝ դա 0038 հրամանն է, ԱԴ մտցնելը։ Եվ անգամ բարձրացվել է ԶՈւ ներգրավման հարցը։ Սա վկայում է դատախազի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին՝ քաղաքական իրավիճակի փոխվելու հետևանքով»,- ասել է փաստաբանը։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժել է միջնորդությունը։

Ազատազրկված նախագահի պաշտպանական թիմի իրավական փաստարկներին անդրադառնալ անգամ չարժե, որովհետև դրանք, ըստ էության, բացակայում են։ Ակնհայտ է, որ 2018-ի հեղափոխությունից հետո վերանայվել է պետության քրեական քաղաքականությունը, իսկ կոնկրետ Մարտի 1-ի գործում երևան են եկել նոր փաստական տվյալներ, ըստ այդմ՝ հղում անել կոնկրետ դատախազի հին դիրքորոշումներին ու դրանց հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ այնքան էլ ադեկվատ չէ։

Քաղաքական տեսանկյունից՝ սա «երազախաբություն» է, երբ Քոչարյանը փորձում է ռեաբիլիտացնել այն իրավիճակը, որը Հայաստանում կար մինչև թավշյա հեղափոխությունը։ Դա, իհարկե, անհնար է, որովհետև քաղաքականության մեջ հնի մեխանիկական ռեստավրացիա երբեք չի լինում։

Մյուս կողմից՝ Քոչարյանի թիմի մարտավարությունը, կարծես, գոնե առայժմ, աշխատում է․ այսօր նույնպես դատարանը չանցավ գործի բովանդակային քննարկմանը, այլ խոսքով՝ երկրորդ նախագահի փաստաբաններին հաջողվում է վիժեցնել դատական բնականոն գործընթացը։

Միամիտ կլինի կարծել, թե ժամանակի վրա խաղալը Քոչարյանի մարտավարությունն է՝ միայն իրավական գործընթացով պայմանավորված։ Ըստ ամենայնի՝ երկրորդ նախագահի մարտավարությունը կառուցվում է արտաքին ազդակների վրա, ինչի շնորհիվ նա ակնկալում է որոշակի շրջադարձ։

Այլ խոսքով՝ Քոչարյանը Մոսկվայից կոնկրետ երաշխիքներ է ակնկալում, որոնք կարող են խոչընդոտել Մարտի 1-ի գործի համապարփակ բացահայտմանը։ Երկրորդ նախագահի փաստաբաններն ու փոքրաթիվ աջակիցներն անում են հնարավորը դատարանին հեղինակազրկելու համար։ Մի կողմից դատարանը չի կարողանում ձեռնամուխ լինել գործի բովանդակային քննարկմանը, մյուս կողմից՝ նիստերի դահլիճում առաջանում է մի լարվածություն, երբ դատավոր Դանիբեկյանն օբյեկտիվորեն չի կարողանում վերահսկել իրավիճակը՝ ինչպես այսօր, երբ ամբաստանյալների փաստաբանների ու դատախազների լեզվակռիվը վերաճեց «քուչի բազարի»։ Նման իրավիճակում դժվար է ակնկալել օբյեկտիվ դատաքննություն։

Մյուս կողմից, Մոսկվան ակնհայտորեն շահագրգռված չէ Մարտի 1-ի լիարժեք բացահայտմամբ ու, ըստ էության, ապահովում է Քոչարյանի «թիկունքը»։ Ռուսաստանում ապահով ապաստան են ստացել գործով մեղադրյալ, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախաքննությունը նախկինում իրականացրած մարմնի ղեկավար Վահագն Հարությունյանը, ենթադրաբար՝ «դասալիքների» այս շարքը շուտով կհամալրի նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նման «հինգերորդ շարասյուն» պահելով՝ Ռուսաստանի իշխանությունները մի կողմից վիժեցնում են գործի ամբողջական բացահայտման հնարավորությունը, մյուս կողմից՝ հիմքեր են ստեղծում Հայաստանի իշխանության հետ առևտուր անելու համար։

Մարտի 1-ի գործի բացահայտման բնականոն ընթացքն այս համատեքստում կարող է վտանգվել։ Եթե գործի ամբողջական բացահայտումը կենսական է նոր Հայաստանի անշրջելիությունն ապահովելու համար, ապա գործընթացի վիժեցումը կարող է իրական դարձնել հին համակարգի ռևանշի վտանգը։ Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի «երազախաբությունը» սնուցման կոնկրետ աղբյուրներ ունի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում